25 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները. Նալբանդյան

Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վիկտոր Տվիրկունին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց Վիկտոր Տվիրկունին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կազմակերպության արդյունավետության բարձրացման մեջ: Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները եւ, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է  ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ Վիկտոր Տվիրկունը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի ՍԾՏՀԿ շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:

Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտոր Տվիրկունը հանգամանալից անդրադարձան այս տարվա երկրորդ կեսին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին: Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայկական նախագահությունը հատկապես ուշադրություն է դարձնելու տնտեսական, տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ոլորտներում համագործակցությանը:

Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկեցին կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Մասնավորապես անդրադարձ կատարվեց անցյալ տարի ընդունված Կազմակերպության նոր Տնտեսական Օրակարգի իրականացման ընթացքին, ՍԾՏՀԿ արդյունավետության բարձրացման եւ այսօրվա պահանջներին ՍԾՏՀԿ գործունեության համապատասխանեցման հարցերին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ