24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԵԶԲ-ն մինչև 100 մլն դոլար կհատկացնի “Հյուսիս-Հարավ” ճանապարհահատվածի շինարարությանը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 8-ին ընդունեց ԵվրասիականԶարգացման Բանկի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն ՍերգեյԻգնատովին։ Հանդիպման ընթացքում քննարկվեց “Հյուսիս-Հարավ” ճանապարհային միջանցքի ներդրումայինծրագրին ԵԶԲ մասնակցությունը: Ս. Իգնատովը  ներկայացրեց բանկի գործունեությունը Հայաստանում, ապա նաև տեղեկացրեց, որ ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչև 100մլն ԱՄՆ դոլար հատկացնել “Հյուսիս-Հարավ” ճանապարհի հարավային որևէ հատվածի նախագծման, շինարարության և տեխնիկականվերահսկողության աշխատանքների  իրականացման համար : Գագիկ Բեգլարյանը ներկայացնելով “Հյուսիս-Հարավ” ճանապարհի շինարարության ներկա ընթացքը նշեց, որ մինչև տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, […]

Սլովակիայի փոխվարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի ընթացքում Սլովակիայի փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի եւ Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերով նախարարի բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը: Միրոսլավ Լայչակը […]

Օլանդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել, սակայն չէր կարող Սահմանադրական դատարանի մերժման պատճառով, այժմ օպտիմալ ելք է գտել. օրինագծի մեջ հատուկ չի շեշտվի “Հայոց ցեղասպանություն” ձեւակերպումը, սակայն դրա ժխտումը հանացագործություն կհամարվի: Ինչպես փոխանցում է թուրքական “Hurriyet”-ը, օրինագծի ընդունումը կիրականացվի 2008-ի նոյեմբերի 28-ին ԵՄ-ի […]

Խոշոր ահաբեկչություն Սիրայում. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Առնվազն 10 մարդ է զոհվել Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հաղորդում է “Reuters”-ը:  Ականատեսների խոսքով` տեղի ունեցածը 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունցած ահաբեկչությունն է հիշեցրել` ամենուրեք վիրավորներ են եղել, որոնց հիվանդանոց են տեղափոխել տաքսիներով եւ պատահական մեքենաներով: Իրավիճակն էլ ավելի է սրվել, քանի որ պայթյունից անմիջապես հետո նույն վայրում փոխհրաձգություն է […]

Նալբանդյանն ընդունեց Իրանի ԱԳ նախարարին

Ապրիլի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին: Ողջունելով հյուրին`  նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական վստահելի և բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել: Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստանի Նախագահի երդմնակալությանը մասնակցելու […]

Նախարար Նալբանդյանը լորդ Ուոլլեսին ներկայացրեց ԼՂ խնդրի վերջին զարգացումները

Ապրիլի 8-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության կառավարության կուսակցական հարցերի համակարգող, Լորդերի պալատում արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և կառավարության աշխատակազմի հարցերով կառավարության խոսնակ լորդ Ուիլյամ Ուոլլեսին: Զրույցի ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորեց վերջին շրջանում բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ լորդ Ուոլլեսը նշեց, որ գնալով աճում […]

Արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կանոնավոր կերպով զարգանում են, ինչի մասին վկայում են 2012թ. ընթացքում կայացած բարձր մակարդակի այցելությունները՝ ՀՀ Նախագահի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցելությունը Հայաստան: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշեց, որ […]

ԱԺ նախագահն ընդունեց

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության Լորդերի պալատի անդամ, Կառավարության եւ Լորդերի պալատի միջեւ կապերի գծով նախարար լորդ Սոլտերի Ուոլիսին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու ԱԺ հատուկ նիստին: Ողջունելով լորդ Ուոլիսին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ […]

Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական համաբուժարանի վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը: Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ նման […]

ԱԳ նախարարը Լեհաստանի փոխարտգործնախարարին ներկայացրեց ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը

Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկա-Նալեչին: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական շփումների, զարգացող առեւտրատնտեսական համագործակցության, հումանիտար փոխանակումների կապակցությամբ: Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացները: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի