07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Օլանդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել, սակայն չէր կարող Սահմանադրական դատարանի մերժման պատճառով, այժմ օպտիմալ ելք է գտել. օրինագծի մեջ հատուկ չի շեշտվի “Հայոց ցեղասպանություն” ձեւակերպումը, սակայն դրա ժխտումը հանացագործություն կհամարվի:

Ինչպես փոխանցում է թուրքական “Hurriyet”-ը, օրինագծի ընդունումը կիրականացվի 2008-ի նոյեմբերի 28-ին ԵՄ-ի կողմից ընդունված բանաձեւի հիման վրա, ըստ որի ԵՄ տարածքում մարդկության դեմ գործած հանցանքների ժխտումը պատժվում է: Օրինագիծը կձեւակերպվի հետեւյալ կերպ. “Ցեղասպանությունը ժխտող, վիրավորող, ազգությունը կամ ռասսան վիրավորող խոսքերի համար կսահմանվի 1-3 տարվա ազատազրկում”: Հիշեցնենք, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001-ին:

Օրինագիծն ավարտուն տեսքի կբերի Ֆրանսիայի Արդարադատության նախարարությունը, աշնանն այն կներկայացվի խորհրդարանում:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ին օրինագիծն  ընդունվեց Ազգային ժողովի եւ Սենատի կողմից, սակայն Սահմանադրական խորհուրդն այն հակասահմանադրական ճանաչեց: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ