24 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մահմուդ Ահմադինեժադին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանի Բուշեհր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Նախագահ Ահմադինեժադին և Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խոսքեր ուղղելով զոհվածների հարազատներին ու մերձավորներին:

ԼՂ ԱԳՆ հայտարարությունը` Մարաղայի կոտորածի 21-րդ տարեդարձի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է  խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով: Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից: Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն […]

Նալբանդյանն ընդունեց Մոլդովայի փոխարտգործնախարարին

Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մոլդովայի փոխարտգործնախարար Անդրեյ Պոպովին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգային հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ: Կարեւորվեցին երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունը, միջխորհրդարանական փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացումը:

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղարին

Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրային: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Դիպակ Օբրայը նշեց, որ ուրախ է ներկայացնել Կանադան ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը եւ խնդրեց ՀՀ Նախագահին փոխանցել Կանադայի վարչապետի շնորհավորանքներն ու ուղերձը։ Էդվարդ Նալբանդյանն, ընդգծեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը եւ Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, […]

Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը: Այցի ընթացքում Չեխիայի առաջին փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի եւ Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Կարել Շվարցենբերգը […]

Մենք բաց ենք. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուն ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի նախատեսվում է մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալել երկկողմ համագործակցություն: Ողջունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Բուխարեստի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես […]

ԱԺ նախագահն ընդունեց Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահին

Ապրիլի 10-ին  ՀՀ ԱԺ  նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության  ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորեց  համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` լավ են զարգանում նաեւ միջխորհրդարանական կապերը, ինչին […]

Ուկրաինայի փոխարտգործնախարարը Հայաստանում է պատվաբեր առաքելությամբ

Ապրիլի 10-ին  ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Օլեֆիրովը ընդգծեց, որ Երեւանում է գտնվում պատվաբեր առաքելությամբ՝ Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ մասնակցելու ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին երկու երկրների միջեւ համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի կապակցությամբ եւ նշեց, որ կան բոլոր հնարավորությունները փոխգործակցությունն […]

Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը /ֆոտ/

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սլովակ գործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նա կարեւորեց, որ նախարար Լայչակին ուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը եւ արդեն […]

Դժբախտ պատահար ՌԴ-ում.զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ կան /վիդեո/

ՌԴ Իվանովոյի մարզի Բոլդինո գյուղի մոտ բախվել են բեռնատարը, “ГАЗель”-ը, “Volvo” եւ “Mitsubishi Pajero” ավտոմեքենաները, հաղորդում է “РИА Новости”-ն: Զոհվել են միկրավտոբուսի վարորդը, 5 ուղեւորներ, “Mitsubishi”-ի վարորդը եւ ուղեւորը:  Մոսկվայից Իվանովո ուղեւորվող միկրոավտոբուսի գազի բալոնը պայթել է, ինչի հետեւանքով էլ այրվել են 3 մեքենաները: Զոհերից 2-ը Հայաստանի քաղաքացիներ են, որոնք միկրավտոբուսի մյուս ուղեւորների հետ Իվանովո են ուղեւորվելիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի