18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը /ֆոտ/

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սլովակ գործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը։ Նա կարեւորեց, որ նախարար Լայչակին ուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը եւ արդեն կայացել է գործարար համաժողով, ինչը կարեւոր խթան կհանդիսանա առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ընդունելության համար՝ նախարար Լայչակն ընդգծեց, որ Սլովակիան ցանկանում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ եւ իր այցելության հիմնական նպատակը հենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։

Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական, հումանիտար, եւայլ ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակն անդրադարձան տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացմանը՝ որպես քաղաքական երկխոսությանը շարունակական բնույթ հաղորդելու  կարեւոր միջոցի:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության, այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայիիշխանություններին՝ երկրի հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար եւ կարեւորեց այն փաստը, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը ստորագրեցին առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որին հետեւեց համատեղ մամուլի ասուլիս։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ