23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստան-ԵՄ հարաբերությունները հասել են նոր փուլի

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 12-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. ՛՛Այսօրվա մենք ոչ […]

Լիբանանը կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը

Ապրիլի 15-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Ժան Մաքարոնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Լիբանանի միջեւ գոյություն ունեցող պատմական եւ ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, […]

“Կամ Իտալիան կունենա կայուն կառավարություն կամ…”. Բերլուսկոնին վճռական է տրամադրված

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է վարչապետի պաշտնում իր թեկնածությունը կրկին առաջադրելու պատրաստակամության մասին` միաժամանակ հայտարարելով, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրությունները կայանան առաջիկայում, հաղորդում է “РИА Новоти”-н: Իր` “Ազատության ժողովուրդ” կոչվող կուսակցության համագումարին ելույթ ունենալիս նա հայտարարել է, որ “կամ Իտալիան կունենա ուժեղ եւ կայուն կառավարություն կամ ավելի լավ է […]

Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ

Ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եռօրյա այցը Ուկրաինա, որի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկի հետ:  Քննարկման օրակարգում են եղել կրթական համագործակցության ընդլայնման և երկկողմանի հարաբերությունների խորացման հարցերը` հատկապես միջբուհական համագործակցության ոլորտում: Կողմերը ներկայացրել են երկու երկրներում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքը և կուտակած փորձը: Քննարկվել […]

Իրաքում պայթյունները չեն դադարում /վիդեո/

Ասօր առավոտյան Իրաքում կրկին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել, որոնց զոհն է դարձել 6 մարդ, եւս 70-ը վիրավոր են: Գրոհայինները պայթուցիկ սարքերով  ավտոմեքենաները գործարկել են երկրի տարբեր մասերում: 3 պայթյուն  է տեղի ունեցել Տուզ-Խուրմաթու քաղաքում` Բաղդադից հյուսիս: Եվս  2 ավտոմեքենա օդ են բարձրացել Էն-Նասիրիա քաղաքում, հաղորդում է “AFP”-ը: Մի քանի օր առաջ կրկին պայթյուններ էին տեղի […]

Հայաստանին ԱՄՆ աջակցությունը չի կրճատվել 40 %-ով, հիմնական հոդվածներով օժանդակությունը պահպանվել է

Ապրիլի 10-ին ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել 2014թ. բյուջեի նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերրին նշեց, որ ԱՄՆ վարչակազմի արտաքին օգնությունը նպաստելու է ԱՄՆ անվտանգության ամրապնդմանը եւ տնտեսական զարգացմանը: Նա շեշտեց, որ նախորդ տարվա համեմատ Պետքարտուղարության եւ USAID-ի ընդհանուր բյուջեն կրճատվել է 6 տոկոսով: Պետք է նշել, որ ներկա բյուջեն առաջարկվում է ԱՄՆ […]

Տարոն Մարգարյանը ծառ տնկեց

Ապրիլի 14-ին մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ էր հայտարարված: Բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների,  ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ուսումնական, առողջապահական եւ տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հազարավոր երեւանցիների հետ միասին համաքաղաքային ծառատունկին մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում Նոր Նորքի Հայորդաց տան հարեւանությամբ գտնվող տարածքը հերթական անգամ համալրվեց նոր տնկիներով: Կանաչ […]

Տեր-Պետրոսյանի տրամադրությունը փայլուն է /վիդեո/

Քիչ անց Մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայոց Ազգային Կոնգրեսի առաջին համագումարը: Համագումարին մասնակցում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով համալիր եկավ տիկնոջ հետ: Մինչ ներս մտնելը Լեւոն տեր-Պետրոսյանից լրագրողները փորձեցին պարզել՝ ինչ տրամադրությամբ է մասնակցում առաջին համագումարին: Տեր-Պետրոսյանը չպատասխանեց հարցին եւ բարեւելով բոլորին` մտավ ներս: Այստեղ եւս նույն հարցը տվեցին Լեւոն եր-Պետրոսյանին: “Փայլուն”,-պատասխանեց Հայաստանի առաջին նախագահն […]

Վրաստանի ԱԳ նախարարը Երեւանում է

Ապրիլի 12-ին կայացավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը, ով Երևան է ժամանել պաշտոնական այցելությամբ: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում քաղաքական երկխոսության պարբերական բնույթը, ընդլայնվող առևտրատնտեսական շրջանառությունը, ակտիվ հումանիտար կապերը։ Նա ընդգծեց, որ համաձայն ձեռք […]

Տեղյակ չենք

Այսօր աշխարհում լուրջ խնդիր է դեղերից առաջացող հակամանրէային կայունությունն իր անխուսափելի հետևանքներով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) լուրջ ուշադրություն է դարձնում  խնդրին և դրա լուծման գործում տեխնիկական աջակցություն ցուցաբերում անդամ երկրներին: Հայաստանում հակամանրէային կայունության հիմնախնդիրներն  ուսումնասիրելու նպատակով ԱՀԿ-ի առաքելությունն  այս շաբաթ գտնվում է Երևանում:   ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ առաքելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված