27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանը ծառ տնկեց

Ապրիլի 14-ին մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ էր հայտարարված: Բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների,  ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ուսումնական, առողջապահական եւ տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հազարավոր երեւանցիների հետ միասին համաքաղաքային ծառատունկին մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Համաքաղաքային ծառատունկի շրջանակում Նոր Նորքի Հայորդաց տան հարեւանությամբ գտնվող տարածքը հերթական անգամ համալրվեց նոր տնկիներով: Կանաչ եւ էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու, կանաչ տարածքները վերականգնելու ցանկությունը համախմբել էր բոլորին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ հարյուրավոր երեւանցիների հետ միասին հենց այդ տարածքում ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունը բերած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, ողջունելով նախաձեռնությունը, նշել են, որ այն անչափ կարեւոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, այլեւ ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով:  

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաեւ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում կազմակերպված ծառատունկին: Ի դեպ, գեղեցիկ անտառպուրակ ստեղծելու նպատակով, այս տարածքը եւս ապահովվել է ոռոգման համակարգով: Երեւանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրով այստեղ շուրջ 9000 մետր ոռոգման նոր ցանց է անցկացվել:

Ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նշված աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ այլ միջոցներ։

Գարնանային ծառատունկի ընթացքում Երեւանում ընդհանուր առմամբ կտնկվի 30.000 ծառ եւ 10.000 թուփ: Հարկ է նշել, որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով Երեւանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով մայրաքաղաքում ավելի քան 20 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի եւ այս ամբողջի արդյունքում Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը այս տարի կհասնի շուրջ 900 հա-ի, ինչն, ի դեպ Խորհրդային վերջին տարիների ցուցանիշն է:

Իսկ մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով, այս տարի  մայրաքաղաքում կտնկվի շուրջ 100.000 ծառ եւ թուփ: Այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն ավելի քան 2 մլն բազմերանգ ծաղիկներ, ինչը եւս աննախադեպ ցուցանիշ է Երեւանի համար:  

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ