23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել /վիդեո/

Այսօր առավոտյան իրանա-պակիստանյան սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5.7 մագնիտուդ հզորությամբ: Էպիկենտրոնն իրանյան Զահեդան քաղաքից հարավ-արեւելք է գտնվել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են  68.3 կմ խորությամբ: Առայժմ տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում, գրում է “Комсомольская правда”-ն: Նշենք, որ նախօրեին Իրանում 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի զոհն էր դարձել 40 մարդ: […]

Սիրիայի նախագահը համընդհանուր համաներում է հայտարարել

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներման օրենսդրական հրաման է ստորագրել, որը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր հանցանք են գործել մինչեւ 2013-ի ապրիլի 16-ը, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ըստ այդ հրամանի` մահապատիժը կփոխարինվի ցմահ բանտարկությամբ` խիստ ռեժիմով վայրերում, ցմահ բանտարկությունը կփոխարինվի 20 տարվա ազատազրկմամբ, կազատվեն այն բանտարկյալները, ովքեր անբուժելի հիվանդություններ ունեն եւ որոնց 70 տարին է […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ավան համայնքում կազմակերպված ծառատունկին /ֆոտո/

Ապրիլի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, “Արմենիա Թրի Փրոջեքթ” բարեգործական հիմնադրամի (“Հայաստան ծառատունկ” ծրագիր) Երեւանի Ավան համայնքում կազմակերպված ծառատունկին, որի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԱԳՆ աշխատակիցները շուրջ 350 ծառ տնկեցին:

Ոստիկանապետը` Տարոն Մարգարյանին, քաղաքապետը`ոստիկանությանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոստիկանության օրվա կապակցությամբ մասնակցել է ՀՀ ոստիկանությունում անցկացված հանդիսավոր միջոցառմանը: Երեւան քաղաքի զարգացման, ՀՀ ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պարգեւատրվել է ՀՀ ոստիկանության պատվոգրով: ՀՀ ոստիկանության 95-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հասարակական կարգի պաշտպանության ու հասարակական […]

Ոստիկանության աշխատաոճում նկատվում են էական բարելավումներ. Տիգրան Սարգսյան

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ոստիկանության 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր ոստիկաններին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. ”Ցանկացած պետության կայացվածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, ինչ մակարդակի վրա է գտնվում ոստիկանների մասնագիտական պատրաստվածությունը, ինչ աշխատաոճ են որդեգրում ոստիկանությունում և ինչ ձևով են […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ոստիկաններին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առիթով, մասնավորապես ասելով. Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները: Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի: Սա […]

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր` եզդիական համայնքի ներկայացուցիչներին

 Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը Հայաստանի եզդիների ազգային միության անդամների հետ հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է եզդիական համայնքին Նոր Տարվա`Տաուսի Մալակի կապակցությամբ և փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը: Վանո Վարդանյանը նշել է, որ հայերի  և եզդիների դարավոր բարեկամությունը այժմ էլ տարբեր նախաձեռնություններով կյանքի է կոչվում  մայրաքաղաքի հասարակական, քաղաքական ու մշակութային […]

Կադրերի ռեզերվ ուղարկեց Ներսես Նազարյանին

Ոստիկանապետ  Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանապետ, Ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: ՀՀ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը նշանակվել է Երևանի ոստիկանության պետ: Տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:  

Վլ. Գասպարյանը պաշտոնանկ է արել Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետին

Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, հրամաններ է ստորագրել: ՀՀ Ոստիկանության պետի հրամանով՝ Ոստիկանության Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը ազատվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Քրեական […]

Սաակաշվիլին կհարցաքննվի` անկախ նրանից կմնա իր պաշտոնում, թե` ոչ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կհարցաքննեն 2008-ի օգոստոսյան հակամարտության հետ կապված իրավական հարցերի հետաքննության շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին, գրում է”pravda.ru”-ն: Նախարարը նշել է, որ եթե այդպես պահանջեն հանգամանքները, ապա Սաակաշվիլին կհարցաքննվի` անկախ նրանից` ցուցմունք տալու պահին նա կզբաղեցնի նախագահի պաշտոնը, թե` ոչ: Բացի այդ, նախատեսվում է հարցաքննել օգոստոսյան պատերազմի ժամանակահատվածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի