25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Մայր աթոռում էր

Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով Թորբյորն Յագլանդի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Նորին Սրբությունը նշեց, որ Հայաստանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում մեծապես նպաստում է […]

Մեկական դասաժամ` հուշարձանների պահպանությանը

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտները այսօր այցելել են իրենց դպրոցների անվանատու գործիչների հուշարձաններին։  Հուշարձանների պահպանության օրվա առթիվ դպրոցականները մեկական դասաժամ տրամադրել են՝ մաքրելու հուշարձանների տարածքները, ապա ծաղիկներ են դրել անվանի գործիչների արձանների։ Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Պաշտպանության եւ Մշակույթի նախարարությունների համատեղ կազմակերպած համաքաղաքային միջոցառմանը մասնակցել են մայրաքաղաքի բոլոր հիմնական դպրոցների, այդ թվում նաեւ դեռեւս չանվանադրված դպրոցների […]

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին կհանդիպեն հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները

ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանի շրջանակներում նախտեսվում է հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, տեղեկացնում է “АПА”-ն: Նա հաստատել է, որ ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի շրջանակներում: Նրա խոսքով` նախատեսվաում են հանդիպումներ ինչպես պատվիրակության ղեկավարների, այնպես էլ ամբողջ կազմի հետ: ԵԽԽՎ […]

ԿԸՀ-ի օրակարգում ՕԵԿ անդամի ինքնաբացարկի հարցն էր

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող “Օրինաց Երկիր” կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Գուրգեն Վարդանյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի մասին դիմումը:  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները: Համաձայն ԿԸՀ պարզաբանման` […]

“Թուրքիան մեզ հետ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ համագործակցությունն է քննարկում. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով պետդեպարտամենտի 2014-ի բյուջեի քննարկմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ դեր է խաղում կոնֆլիկտային տարածաշրջանում գտնվող իր 2 դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների հարթման հարցում: Ինչպես հաղորդում է “APA”-ն, նա Թուրքիային բնորոշել է որպես պետություն, որն ԱՄՆ-ի հետ սերտորեն համագորածկցում է մի քանի ուղղություններով, ինչպես նաեւ նշել է, որ […]

Սթափվեք

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտալուտ պաշտոնանկության մասին: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. “Այդ տեղեկությունները զուրկ են որևէ հիմքից և չեն համապատասխանում իրականությանը: Ու մեկ անգամ ևս ստիպված ենք ցավով փաստել, որ որոշ լրատվամիջոցներ չեն ծառայում իրենց նպատակին, որը լուր տալն է, ոչ թե […]

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել նախագահ Օբամային՝ կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: “Ես Ձեզ կոչ եմ անում այս տարի՝ ապրիլի 24-ին Ձեր ամենամյա ելույթի ժամանակ, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը եւ անվանել այն “ցեղասպանություն“, դրանով իսկ ճանաչել բոլոր անմեղ զոհերին, ինչպես նաեւ անհայտ կորածների ժառանգներին, եւ նրանց ովքեր […]

Սեյրան Օհանյանը մեկնել է Լիտվա

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-ին Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն: Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-լիտվական հարաբերություններին,  երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներին և զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:  

Սերժ Սարգսյանը նոր խոսնակ ունի

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը: Արման Արմենի Սաղաթելյան /Կենսագրական համառոտ տվյալներ/ Ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին: 1992թ. ավարտել է Երեւանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1992-1997թթ. սովորել է Հայկական […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բելգիա

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 19-ին աշխատանքային այց կկատարի Բելգիա: Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը ԵՄ ներքին գործերով հանձնակատարի եւ ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցչի հետ կստորագրի Հայաստան – Եվրոպական Միություն  ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի