23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԿԸՀ-ի օրակարգում ՕԵԿ անդամի ինքնաբացարկի հարցն էր

Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող “Օրինաց Երկիր” կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Գուրգեն Վարդանյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի մասին դիմումը:

 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները: Համաձայն ԿԸՀ պարզաբանման` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք  ունեցող    օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող եւ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց  համար  անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝

1. Օտարերկրյա քաղաքացիների համար՝ ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր կացության քարտ կամ մշտական կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացու հատուկ անձնագիրը:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ներքին անձնագրով կամ այն անձնագրով, որը իրավունք է տալիս հատելու պետական սահմանը, եթե այդ անձնագրում առկա է Երեւան քաղաքում հաշվառման վերաբերյալ նշում: Եթե քաղաքացու անձնագրում բացակայում է հաշվառման վերաբերյալ նշում, ապա անձնագրի հետ ներկայացվում է նաեւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու փաստը հավաստող թիվ 3 ձեւի տեղեկանքը:

2. Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց  համար՝ ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1417-Ն որոշմամբ հաստատված կոնվենցիոն ճամփորդական փաստաթղութը:

3.Քաղաքացիություն չունեցող անձանց  համար՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ318-Ն որոշմամբ հաստատված կացության վկայականը։

 Նիստի ընթացքում քննարկվել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության դիմումը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում գրանցված 6 կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ