23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Թեժ մարտեր Սիրիայում. մայրաքաղաք Դամասկոսն ազատագրված է /վիդեո/

Սիրիական կառավարական ուժերը ապստամբների զորքերին դուրս են մղել մայրաքաղաք Դամասկոսի տարածքից: Սիրիական ապստամբների ներկայացուցիչները հայտնել են, որ թեժ մարտերի հետեւանքով ավելի քան 80 մարդ է զոհվել, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Ինչպես նշել է սիրիական “SANA” տեղեկատվական գործակալությունը, “կառավարական զորքերը լուրջ կորուստներ են պատճառել ահաբեկիչներին”: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում շուրջ […]

Երեւանը հրաժեշտ տվեց գրքի մայրաքաղաքին, քաղաքապետը հպարտ է Երեւանով

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է  Երեւանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, հոգեւոր այրեր, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ գրասեր ու արվեստասեր երեւանցիներ: Իր ելույթում համառոտ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, […]

Նշանակվեց երկու նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով,  ապրիլի 20-ին ստորագրել է հրամանագրեր. Սեյրան Օհանյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի նախարար:

Ապրիլի 14-ից 20-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Առաջնագծի ողջ երկայնքով հայ […]

Տիգրան Սարգսյանը նշանակվեց

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին:  Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Գրքի բանկ Երեւանում

“Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք” հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակներում Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի եւ  “Ֆլեշմոբ Դիվիզիա” երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝  ապրիլի 19-ին, ժամը 17:00-ից մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է  “Գրքի բանկ – նվիրատվության տաղավար”  ծրագիրը։  Տեղադրված տաղավարում յուրաքանչյուրը կարող է  գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր նվիրել:Միջոցառման կազմակերպիչների խոսքով ծրագրի նպատակը հանրության […]

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվեց ռեադմիսիայի մասին համաձայնագիրը

Ապրիլի 19-ին Բրյուսելում ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը եւ ԵՄ-ում նախագահող Իռլանդիայի դեսպան Ռորի Մոտգոմերին ստորագրեցին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը: Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. “Հայաստանն ավելի քան մեկ տասնյակ Եվրոպական Միության անդամ պետությունների հետ ռեադմիսիայի համաձայնագրեր էր ստորագրել եւ անգամ այն պետությունների հետ, […]

Ձերբակալվել է մանկապիղծը

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ`անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու փորձի եւ համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու դեպքերի առթիվ: Փաստաբանի գրավոր հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը, 12-14 տարեկան տղաների հետ սեռական հարաբերություններ […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է

Նախագահ Սերժ Սարգսյանը, ի կատարումն ՀՀ Սահմանադրության պահանջների, այսօր շարունակել է խորհրդակցությունները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների հետ՝ ՀՀ վարչապետի նշանակման նպատակով: Հանրապետության նախագահը ընդունել է “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: Մինչ այս, նույն նպատակով Սերժ Սարգսյանը “Հանրապետական”-ից (ՀՀԿ) բացի, նման խորհրդակցություններ է ունեցել նաեւ “Բարգավաճ Հայաստան” եւ “Օրինաց Երկիր” խմբակցությունների ղեկավարների հետ: […]

Թաթոսի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է  գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը   Երևանի քաղաքապետ , Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է նույն ԲՈՒՀ-ի  գեղագիտության, գեղանկարչության , գունանկարի և գծանկարի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի ծննդյան 75 ամյակի առիթով կազմակերպված `հեղինակի գեղանկարչական աշխատանքների հոբելյանական ցուցահանդեսի բացմանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի