22 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սիրիական կառավարությունը քիմիական զենք է օգտագործել. իսրայելական հետախուզություն

Սիրիական կառավարական զորքերը քիմիական զենք են օգտագործել զինված ապստամբների դեմ եւ ոչ մեկ անգամ, հայտարարել է իսրայելական հետախուզության ներկայացուցիչ, գեներալ Իթայ Բրունը, տեղեկացնում է “Ամերիկայի ձայն”-ը: Նա պնդում է, որ լուսանկարներ ունի, որոնցում սպանված ապստամբների բերաններից փրփուր է թափվում, իսկ բիբերը լայնացած են, ինչը թունավոր գազից մահացած լինելու դեպքում է լինում: “Որքանով որ ես գիտեմ, […]

Ոստիկանությունը` լրագրողին բռնության ենթարկելու փաստի մասին

Ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե  Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են եւ ձեռքից վերցրել տեսախցիկը:  “Ilur.am” կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կ.-ն  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից   18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ […]

Իսրայելի Կնեսետը քննարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Նախօերին Իսրայելի Կնեսետում կայացած նիստին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նիստին մասնակցել են նաեւ Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի մասնակիցներ, հաղորդում է “Asbarez.com”-ը: Քննարկման ավարտին լիագումար նիստը որոշել է քննարկումը շարունակել խորհրդարանական հանձնախմբերից մեկի շրջանակներում, որը հավանաբար կլինի կրթական կամ մշակութային հարցերի հանձնախումբը:  Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Ժորժետ Ավագյանը հայտնել է, որ Կնեսետի լիագումար […]

Հայաստանը կշարունակի օժանդակությունն Աֆղանստանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը

Ապրիլի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:   Աֆղանստանում տիրող իրավիճակին եւ միջազգային հանրության անելիքներին նվիրված հանդիպմանը մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների ԱԳ նախարարներ: Ելույթ ունենալով հանդիպմանը` Հայաստանի արտաքին քաղաքական […]

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը ճանաչել է ԼՂ անկախությունը

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքը դարձավ առաջին քաղաքը Կալիֆորնիայում, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ֆրեզնոյի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում է էթնիկապես եւ պատմականորեն հայկական տարածք` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինչպես նաեւ, սույն բանաձեւը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին ճանաչումը ձեւակերպել պաշտոնապես: Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի մշտական ենրկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը իր […]

Հայոց կաթողիկոսների հայտարարությունը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը հայտարարությամբ են հանդես եկել` Թուրքիայից պահանջնելով վերադարձնել հայապատկան եկեղեցիներն ու եկեղեցապատկան տարածքները: ”2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության: 1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես […]

Օկուպացրել են տարածքները. ԿԸՀ-ն մերժեց

 Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների  տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են […]

Հռոմի պապը նամակ է հղել Գարեգին Բ-ին

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անդրկովկասում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս  Սոլչինսկուն: Հանդիպմանը Մարեկ արքեպիսկոպոսն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը, որով Սրբազան Քահանայապետը շնորհակալություն է հայտնում Վեհափառ Հայրապետին իր ընտրության առիթով հղած շնորհավորական գրության, ինչպես նաեւ գահակալության արարողությանն անձնապես ներկա […]

Վալերի Բուայեն Հայաստանում է` ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Վալերի Բուայեի հետ Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեի հետ, ով նաեւ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է: ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները, […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Ուկրաինայում

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 98–րդ տարելիցի կապակցությամբ  Ուկրաինայում ՀՀ դեսպանության, Ուկրաինայի հայերի միության եւ Կիեւի հայ համայնքի նախաձեռնությամբ Ուկրաինայի Գիտությունների Ազգային Ակադեմիայի քաղաքագիտության եւ ազգագրական ինստիտուտում  կայացավ կլոր սեղան` “1915 թ. հայերի ցեղասպանությունը. առանց մոռացության իրավունքի” խորագրով: Կլոր սեղանին մասնակցեցին Ուկրաինայի Գերագույն Ռադայի վեց պատգամավորներ, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից, գիտական, ակադեմիական հաստատությունների, քաղաքական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի