25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներին

Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի:  Կարևորելով Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի ձևավորումը` […]

ՄԹ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավարը կայցելի Հայաստան

Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՄԹ Արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերթսը: Նա Հայաստանում կգտնվի Ապրիլի 25-ից 27-ը: Քոլին Ռոբերթսի այցի նպատակն է ներկայացնել Միացյալ Թագավորության պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ մասնավորապես ընդգծելու քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջեւ: Քոլին Ռոբերթսը հանդիպումներ կունենա Հայաստանի կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ բիզնեսի […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում եւ Լիբանանում

Ապրիլի  24-ին  Շարժայի  Սբ. Գրիգոր  Լուսավորիչ  եկեղեցում տեղի  ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության  1.500.000 անմեղ նահատակների: Արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, հայ  համայնքի անդամներ եւ հյուրեր: Արարողության ավարտին եկեղեցու բակի խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում: Օրվա  երկրորդ  կեսին  Արաբական  Միացյալ  էմիրություններում  Հայաստանի  Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ  տարելիցին  […]

ԵԽԽՎ-ն կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածվել` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Հայտարարության սկզբում նշված է, որ սույն գրավոր հռչակագիրը պարտավորեցնում է միայն այն ստորագրողներին: Հայտարարության մեջ նշվում է հետեւյալը. “Ցեղասպանությունների ճանաչումը մի ակտ է, որը նպաստում է մարդու արժանապատվությանը եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում փաստագրված է, ճանաչված եւ հաստատված ԶԼՄ-ների եւ ականատեսների վկայությունների հիման […]

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում են կայացել Կանադայում, Արգենտինայում եւ Վաշինգտոնում

Ապրիլի 24-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված արարողություն: Կանադայի մի շարք քաղաքներից մայրաքաղաք ժամանած հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին “Անմահ Հայաստան” հուշարձանին, իսկ հոգեւոր հայրերը աղոթեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգու հանգստության համար: ՀՀ դեսպանությունից բազմությունը շարժվեց դեպի Կանադայի Խորհրդարան, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակման ելույթներով հանդես եկան ներկայացուցիչներ խորհրդարանական բոլոր […]

Աշոտյանը մեկնեց

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Հելսինկի` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների համաժողովի 24-րդ նստաշրջանին, որի ընթացքում նախատեսվում են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաև կառավարմանը և որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցերի քննարկումներ:

Օբաման կրկին չարտասանեց “ցեղասպանություն” բառը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի եւս խուսափեց արտաբերել “ցեղասպանություն” բառը` այն փոխարինելով “Մեծ Եղեռն” արտահայտությամբ: Ամենամյա ապրիլքսանչորսյան իր ելույթում, որը տարածել է նախագահի մամլո ծառայությունը, Օբաման մասնավորապես նշում է.  “Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի զոհերին: 98 տարի առաջ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Մենք այսօր մի պահ դադար ենք տալիս` խորհելու կյանքի մասին եւ կիսելու անասելի […]

Այսօր բոլորս հայ ենք. ամերիկացի կոնգրեսականը հայերենով է ելույթ ունեցել /վիդեո/

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բազմիցս հանդես է եկել հայերին աջակցող բանաձեւերով եւ հայտարարություններով, այսօր Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ելույթ է ունեցել հայերոնով:  “Այսօր բոլորս հայ ենք”,-հայտարարել է Շիֆը` ընդգծելով, որ խոսում է այն լեզվով, որով խոսել են նաեւ Օսմանյան կայսրությունում սպանվածները:

Թուրքիային անհրաժեշտ է հրաժարվել պատմության ընտրովի ընկալումից. Դ. Հարությունյանը ԵԽԽՎ-ում է

Այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթի համար հերթագրվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որի հերթը չհասավ, սակայն քանի որ նա դահլիճում է եղել, ելույթի տեքստը կցվել է նիստի պաշտոնական արձանագրությանը, գրում է “Առավոտը”: Ելույթում մասնավորապես ասված է. “Ես չեմ խոսի հայ-թուրքական արձանագրությունների կամ Ղարաբաղյան խնդրի, հայկական, ու թուրքական լոբբիների մասին… Այսօր ես ուզում եմ […]

Ցրտահարություն. գյուղնախարարությունից զգուշացնում են

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր հանրապետության հարթավայրային եւ նախալեռնային գոտու որոշ տարածաշրջաններում հողի մակերեւույթին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ: Առաջիկա գիշերը նույնպես պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի