17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Գրքի բանկ Երեւանում

“Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք” հռչակելուն նվիրված ամփոփիչ միջոցառումների շրջանակներում Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի եւ  “Ֆլեշմոբ Դիվիզիա” երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝  ապրիլի 19-ին, ժամը 17:00-ից մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ մեկնարկել է  “Գրքի բանկ – նվիրատվության տաղավար”  ծրագիրը։  Տեղադրված տաղավարում յուրաքանչյուրը կարող է  գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր նվիրել:Միջոցառման կազմակերպիչների խոսքով ծրագրի նպատակը հանրության ուշադրությունը գրքին ու ընթերցանությանը եւս մեկ անգամ սեւեռելն է: Միջոցառումը նաեւ բարեգործական նպատակ է հետապնդում.  հավաքված բոլոր գրքերն այնուհետեւ կփոխանցվեն համայնքային գրադարաններին եւ ՀՀ տարբեր զորամասերի։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ Հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ