“Թուրքիան մեզ հետ ԼՂ խնդրի կարգավորման շուրջ համագործակցությունն է քննարկում. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով պետդեպարտամենտի 2014-ի բյուջեի քննարկմանը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեծ դեր է խաղում կոնֆլիկտային տարածաշրջանում գտնվող իր 2 դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների հարթման հարցում:
Ինչպես հաղորդում է “APA”-ն, նա Թուրքիային բնորոշել է որպես պետություն, որն ԱՄՆ-ի հետ սերտորեն համագորածկցում է մի քանի ուղղություններով, ինչպես նաեւ նշել է, որ ինքն էլ իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ է պահպանում սերտ գործնական հարաբերությունները:
Քերին նշել է, որ վերջերս մի քանի անգամ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: “Թուրքիան խոստանում է աջակցել Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու գործընթացին, աջակցում է սիրիական հակամարտության կարգավորմանը: Թուրքիան մեզ հետ քննարկում է նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Կիպրոսի` 2 սառեցրած հակամարտությունների կարգավորման շուրջ համագործակցությունը: Կարծում եմ, որ Թուրքիան այս հարցում համակարգող խաղացող կդառնա”,-ընդգծել է Քերին: