09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր` եզդիական համայնքի ներկայացուցիչներին

 Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը Հայաստանի եզդիների ազգային միության անդամների հետ հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է եզդիական համայնքին Նոր Տարվա`Տաուսի Մալակի կապակցությամբ և փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը: Վանո Վարդանյանը նշել է, որ հայերի  և եզդիների դարավոր բարեկամությունը այժմ էլ տարբեր նախաձեռնություններով կյանքի է կոչվում  մայրաքաղաքի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում: Վանո Վարդանյանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ պատրաստ է համագործակցել ու աջակցել եզդիական համայնքի ներկայացուցիչներին:

 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, եզդիական համայնքի անդամները ընդգծել են, որ Երևանն իրենց համար դարձել է մշակութային կենտրոն , ուր ստեղծված են եզդիների ազգային նկարագիրը պահելու  բոլոր պայմանները: Միության անդամ Հասան Թամոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` եզդիների մշակութային կենտրոնի բացմանը աջակցելու պատրաստակամության համար և վստահեցրել , որ եզդիական համայնքը մշտապես պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալ մայրաքաղաքի հասարակական ու մշակութային կյանքում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ