Բրիտանացիները չեն թաքցնում իրենց ատելությունը Թետչերի նկատմամբ

Այսօր Լոնդոնում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, “երկաթե լեդի” Մարգարեթ Թետչերի հուղարկավորությունը: Այն իրենից կներկայացնի մեծամասշտաբ պաշտոնական արարողություն, որին կմասնակցի նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը: Մինչ այս նա մասնակցել է միայն մեկ վարչապետի` Ուինսթոն Չերչիլի հուղարկավորությանը, տեղեկացնում է “euronews”-ը:
Սակայն բազմաթիվ բրիտանացիներ չեն էլ թաքցնում իրենց ատելությունը Թետչերի նկատմամբ: Նրանց համար “երկաթե լեդիի” հրաժեշտի շքեղ արարողությունը մեղմ ասած` “փողերը քամուն տալ է”:
87-ամյա Մարգարեթ Թետչերը մահացավ արյան զեղումից նախորդ շաբաթ: “Երկաթե լեդիի” մահը կրկին հիշեցրեց նրա գործունեության նկատմամբ ծայրահեղական վերաբերմունքը. Բրիտանիայում Թետչերին կամ պաշտում են կամ ատում: Ամեն դեպքում, նրան հրաժեշտ տալու կգան թե սիրողները, թե ատողները: Ոստիկանությունը մեծ ջանքեր կգործադրի` անվտանգություն ապահովելու համար` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ թագավորական ընտանիքն է ներկա գտնվելու: