15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ

Ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եռօրյա այցը Ուկրաինա, որի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկի հետ: 

Քննարկման օրակարգում են եղել կրթական համագործակցության ընդլայնման և երկկողմանի հարաբերությունների խորացման հարցերը` հատկապես միջբուհական համագործակցության ոլորտում: Կողմերը ներկայացրել են երկու երկրներում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքը և կուտակած փորձը:

Քննարկվել են նաև երկու երկրների միջև կապերի ամրապնդման հարցերը միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես, ԱՊՀ և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում: Հանդիպման ընթացքում կարևորվել է Արևելյան Գործընկերության շրջանակում առավել համաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել` Ղրիմի մի շարք դպրոցներում հայերենի դասավանդումն ապահովելու և իրականացնելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու վերոնշյալ ծրագրի հետագա ընդլայնմանը:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր ուկրաինական գործընկերոջը հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի շրջանականերում կազմակերպվելիք Արևելյան Գործընկերության երկրների նախարարական գագաթաժողովին

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ