10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան-ԵՄ հարաբերությունները հասել են նոր փուլի

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 12-րդ նիստը:

Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշեց. ՛՛Այսօրվա մենք ոչ թե ամփոփելու ենք կատարվածը, այլև կառուցելու ենք ապագայի տեսլականը:  Իսկապես, ՀՀ-ԵՄ հարաբերությունները թևակոխել են զարգացման բոլորովին նոր փուլ: Մշակվել է ճանապարհային քարտեզ ՀՀ-ԵՄ համագործակցության համար և այդ ճանապարհային քարտեզը  պետական մարմինները իրականացնում են ժամանակացույցի համաձայն:  Մենք ընթացիկ տարվա նոյեմբերին, Վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ, նախատեսում ենք մոտենալ ՀՀ-ԵՄ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

Կարևոր եմ համարում նաև այս տարվա ընթացքում Դոնորական կոնֆերանսի կազմակերպումը, որը հնարավորություն  կտա, իսկապես, Հայաստանին հատկացնել լրացուցիչ ֆինանասական, տեխնիկական աջակցություն նախատեսված փոփոխությունները վճռականորեն կյանքի կոչելու համար: Այսուհետ Հայաստանի համար հասանելի են ևս 12 նոր գործիքներ: Հայաստանի պետական մարմինները կարող են ուղիղ կապ հաստատել Եվրոպական Միության շուրջ 30 գործակալությունների հետ, ինչը հնարավորություն կտա ուղղակի կապեր և մեխանիզմներ ստեղծել և լրացուցիչ աջակցություն ստանալ՛՛:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` աշխատանքներում չափազանց կարևոր առաքելություն ունի Եվրոպական Միության Խորհրդատվական խումբը. ՛՛Մենք այսօր, մեր աշխատանքների այս նոր շրջափուլում, կխոսենք, թե ինչպես պետք է գործի Եվրոպական Միության Խորհրդատվական խումբը առաջիկայում և մենք իսկապես պետք է լուրջ բարեփոխումներ կատարենք խմբի գործունեության մեջ, հաշվի առնելով 2013 թ.-ին սպասվող զարգացումները, որպեսզի հաջորդ տարվանից արդեն ԵՄ խորհրդատվական խումբը գործի էլ առավել թիրախավորված, որովհետև Ասոցացման համաձայնագիրը նշանակում է միայն նվազագույնը 1200 նոր օրենքների և օրենսդրական փոփոխությունների իրականացում, մի քանի հազար ենթաօրենսդրական փոփոխությունների իրականացում, այսինքն սա մեծ թվով բարեփոխումներ են` և օրենսդրական և իրավակիրառական՛՛:

Դեսպան Տրայան Հրիստեան գոհունակություն է արտահայտել ծրագրի` անցյալում արձանագրված  ձեռքբերումների համար: Նա նշել է. ՛՛ԵՄ խորհրդատվական խումբը ԵՄ կողմից ֆիանսավորվող ծրագիր է, որի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է օժանդակություն դեպի ԵՄ ինտեգրումն ացնցնելու ճանապարհին: Այժմ եկել է ժամանակը առաջընթաց արձանագրել ԵՄ-Հայաստան Ասոցացման Համաձայնագրի փաթեթի պատրաստման ուղղությամբ: ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել կարևոր բարեփոխումների այս գործընթացին՛՛:

 2012թ. ընթացքում Եվրամիությունը առաջարկել և օժանդակել է եվրոպական ստանդարտներին համահունչ մարդու իրավունքների ազգային ռազմավարության մշակմանը, մարդու իրավունքների ոլորտում հատուկ հանձնաժողովի ձևավորմանը, Հայաստանում այլընտրանքային պատիժների մեխանիզմի ձևավորմանը` պրոբացիոն ծառայության ստեղծման միջոցով: Քաղաքականության հարցերով տրամադրված խորհրդատվությունն օգնել է Հայաստանին մի շարք կարևոր ոլորտներում մոտենալ ԵՄ-ին: 2012 թվականի տեսանելի զարգացումների թվում է եղել Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների հաջող ընթացքը:

Խորհրդատվական խորհուրդն արտահայեց իր գոհունակությունը ԵՄԽԽ-ի կողմից քաղաքականության հարցերի ոլորտում նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության վերաբերյալ, հաստատեց ԵՄԽԽ-ի 2012թ. տարեկան հաշվետվությունը, նախանշեց ապագայի գործունեության հիմնական ուղղությունները` մատնանշելով, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին սպասվում է Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվացում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ