ԱԳ փոխնախարարը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ: Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղական Զոհրաբ Մնացականյանը եւ ԼՀ Արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ տիկին Կատարժինա Պետչինսկա-Նալեչը: Քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների երկկողմ օրակարգի լայն շրջանակ: Կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակի եւ դինամիկայի կապակցությամբ, կարեւորեցին խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը: […]





































