09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սաակաշվիլին խոստացել է Վրաստանի քաղաքացիություն շնորհել Թուրքիայի քաղաքացիներին

Թուրքիա կատարած այցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է վրացական ծագումով տեղի բնակիչների հետ, հաղորդում է “Грузия онлайн”-ը:

Գյուղերից մեկում Սաակաշվիլին այցելել է 2 ընտանիքի, զրուցել մի աբխազուհու հետ, ով Թուրքիայում բնակվում է 60 տարի, սակայն հրաշալի խոսում է վրացերեն: Մեկ այլ ընտանիքի անդամներին` տիկնոջը եւ երեխաներին, Սաակաշվիլին խոստացել է Վրաստանի քաղաքացիություն շնորհել: Նրա խոսքով` առաջիկա ամիսների ընթացքում ինքն ակտիվորեն կզբաղվի այդ հարցով: Այնուհետեւ նախագահը հանդիպել է այլ բնակիչների հետ, որոնք հայտարարել են, որ իրենք Թուրքիայի լիիրավ քաղաքացիներ են, սակայն ցանկանում են պահպանել կապը պատմական հայրենիքի հետ: 

Սաակաշվիլին խոստացել է քաղաքացիություն տալ բոլոր նրանց, ովքեր պահպանել են վրացերեն լեզուն եւ վրացական մշակույթը: Նախագահը խնդրել է նրանց ցուցակ կազմել եւ խոստացել է առաջիկայում զբաղվել այդ հարցով:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ