18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղարին

Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրային:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Դիպակ Օբրայը նշեց, որ ուրախ է ներկայացնել Կանադան ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը եւ խնդրեց ՀՀ Նախագահին փոխանցել Կանադայի վարչապետի շնորհավորանքներն ու ուղերձը։

Էդվարդ Նալբանդյանն, ընդգծեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը եւ Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերում ու վերջին շրջանում նկատվող շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:

Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի եւ Կանադայի խորհրդարաններում միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք լրացուցիչ լիցք են հաղորդում երկկողմ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյան ու Դիպակ Օբրայը քննարկեցին հայ-կանադական օրակարգային հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ