19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սլովակիայի փոխվարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը:

Այցի ընթացքում Սլովակիայի փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի եւ Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերով նախարարի բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:

Միրոսլավ Լայչակը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ