09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խոշոր ահաբեկչություն Սիրայում. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Առնվազն 10 մարդ է զոհվել Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հաղորդում է “Reuters”-ը: 

Ականատեսների խոսքով` տեղի ունեցածը 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունցած ահաբեկչությունն է հիշեցրել` ամենուրեք վիրավորներ են եղել, որոնց հիվանդանոց են տեղափոխել տաքսիներով եւ պատահական մեքենաներով:

Իրավիճակն էլ ավելի է սրվել, քանի որ պայթյունից անմիջապես հետո նույն վայրում փոխհրաձգություն է սկսվել, սակայն ով` ում եւ որտեղից են կրակել, հայտնի չէ: Պայթյունի տարածքում բոլոր պատուհանները ջարդված են, բազմաթիվ ավտոմեքենաներ են այրվել, ինչի հետեւանքով էլ քաղաքի կենտրոնից խիտ ծուխ է բարձրացել: Տուժած շենքերի թվում էնաեւ “AFP”-ի տեղի գրասենյակը, սակայն լրագրողներից տուժողներ չեն եղել: 

Դեռեւս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար, սակայն սիրիական իշխանություններն արդեն հայտարարել են, որ պայթյունը “ահաբեկչական ավազակախմբերի” ձեռքի գործն է, այսինքն այն ապստամբներինը, որոնք կռվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ նա վարչակարգի դեմ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ