19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Երևանի քաղաքապետից

Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:

 

Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մի հրաշալի առիթ է  երախտիքի ու գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ:

 

Դարեր շարունակ, տանելով բազմաթիվ դժվարություններ, հայ կինն իր փխրուն ուսերին միաժամանկ կրել է օջախը շեն պահելու պատասխանատվությունը՝ դառնալով ավանդական հայ ընտանիքի կայունության ու հարատևության ամուր հենասյունը:

 

Այսօր էլ, ձեր մեջ կրելով հայ կնոջ ամենաարժանավոր գծերը, դուք մեր կողքին եք ու շարունակում եք ձեր ավանդը բերել մեր հայրենիքի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործին՝ այն ավելի գեղեցիկ, ավելի լավը տեսնելու անսասան հավատով:

 

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ քաջառողջություն եմ մաղթում ձեզ ու թող ժպիտն ու երջանկությունն անպակաս լինեն ձեր ընտանիքներից:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ