25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) մասնակցելու Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին ներգրավված երկրների մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

Ահմադինեժադին մտրակի 74 հարված է սպառնում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարող է բանտում հայտնվել` նախագահի թկնածուների գրանցվելու ժամանակ օրենքը խախտելու համար: Գործող նախագահն ուղեկցել է իր համախոհին եւ, ամենայն հավանականությամբ, իրեն փոխարինողին, ինչը ցուցադրվել է պետական հեռուստատեսությամբ: Սակայն երկրի օրենքն արգելում է նախագահի կողմից ամենաբարձր պաշտոնի ցանկացած թեկնածուի աջակցությունը: Այժմ Ահմադինեժադին սպառնում է 6 ամսվա ազատազրկում, չնայած ըստ օրենքի` նաեւ այլընտրանք […]

Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Երեւան է ժամանել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 13-ին տեղի կունենա Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցության զարգացմանն […]

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ֆրանսիա

Մայիսի 13-14-ը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ կայցելի Փարիզ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի կունենան Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների բանակցությունները։ Նախատեսված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի անդամների հետ։ Փարիզում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես կգա Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում։

ՀՀԿ-ն` 42, ԲՀԿ-ն` 17, “Բարեւ դաշինք”-ը` 6. Երեւանի ավագանու կազմը

Մայիսի 12-ին,  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` 2013թ. մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ` հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները: Հաշվի առնելով վերոհիշյալ արձանագրությունը, ՀՀ վարչական դատարանի որոշումները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության […]

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում գրանցված փոփոխությունները

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` մայիսի 9-ին, իրականացված 21 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 11 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որեւէ փոփոխություն չի գրանցվել: Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` “Առաքելություն” եւ “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մնացել են անփոփոխ, “Բարգավաճ Հայաստան” […]

Արթուր Բաղդասարյանը շնորհավորում է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. “Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Կան տոներ, որոնց նշանակությունը նույնիսկ դարեր անց չի փոխվում: 1945 թ. Մեծ Հաղթանակը նոր էջ բացեց աշխարհի պատմության մեջ: Շնորհիվ 68 տարի առաջ […]

Նպատակադրում է գյուղում ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ. Ս. Կարապետյան

Նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո, այսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցում էին նախարարության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուները: Օրակարգում  վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջեւ դրված նոր խնդիրների ու պահանջների եւ վերջիններիս շրջանակներում ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագրի քննարկումն էր: Շնորհավորելով մասնակիցներին […]

Սերժ Սարգսյանը մասնակցեց Շուշիի կերպարվեստի թանգարանի բացմանը /վիդեո/

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին այցելեց նաեւ Շուշի: Այստեղ նա ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը:  Թանգարանում տոնական տրամադրությունը պահպանում էր Արցախի կամերային նվագախումը՝ դիրիժոր Գեւորգ Մանուկյանի ղեկավարությամբ: Շուշիից հաղորդում է […]

Տարոն Մարգարյանի ուղերձը` վետերաններին

Սիրելի՛ վետերաններ, Շնորհավորում եմ ձեզ ու նաեւ մեզ՝ բոլորիս,  Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր է, կրկնակի տոն: Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերից շատ-շատերի կյանքի գնով նվաճված հաղթանակը եւս մեկ անգամ ապացուցեց, որ անհնար է հաղթել այն զինվորին, ով պաշտպանում է սեփական հայրենիքը, տունն ու օջախը: Բնույթով խաղաղասեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի