25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱԳ նախարարը կայցելի Լեհաստան

Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կրակով, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Կրակովում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

23 զոհ, 100 վիրավոր. Իրաքում ավելի քան 10 պայթյուն է տեղի ունեցել /վիդեո/

Իրաքի ոստիկանության տվյալներով` Բաղդադի` շիաներով բնակեցված թաղամասում տեղի ունեցած 11 պայթյունների արդյունքում 23 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավոր են, հաղորդում է “BBC”-ն: Վերջին ամիսների ընթացքում շիաների եւ սունիների միջեւ լարվածությունն աճում է: Այն բանից հետո, երբ կառավարական զորքերը Էլ-Հուվեյջ քաղաքում ցրեցին ցուցարար սունիների ճամբարը, առանց այն էլ լարված վիճակն Իրաքում ավելի սրվեց: Ողջ […]

ԵԽ-ի նախագահությունը ստանձնելը լավ հնարավորություն է. Է. Նալբանդյան

ԱԳ նախարարը հանդիպեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին Մայիսի 15-ին Ստրասբուրգ ժամանելուն պես ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Եվրոպայի խորհրդի կենտրոնակայան, ուր հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ։ Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ ԵԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանի նախագահությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում լավ նախապատրաստված է եւ կազմակերպության գործունեության տարբեր ուղղություններին առնչվող կարեւոր միջոցառումներ են նախատեսված, […]

ՄԱԿ-ը վիճարկելի բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սիրիայի վերաբերյալ բանաձեւին, որը դատապարտում է երկրի իշխանություններին եւ ընդդիմադիրների Ազգային կոալիցիան ճանաչում է որպես մերձավորարեւելյան երկրի օրինական ներկայացուցիչ, հաղորդում է “Reuters”-ը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 107 երկիր, դեմ` 12-ը, 59-ը ձեռնպահ են մնացել: Քվեարկությունից առաջ ՌԴ-ը կոչ է արել Գլխավոր ասամբլեայի անդամ-երկրներին հրաժարավել ճանաչել բանաձեւը, […]

ՀՅԴ-ն դատապարտում է

ՀՅԴ-ն տարածել է հայտարարություն, որով դատապարտում է Պոռոշյանի ազատամարտիկների հուշարձանի պղծման դեպքը:  “Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում, պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին: Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսեւորումը […]

Կթանկանա՞ էլեկտրաէներգիան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացը: Ըստ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքի,  հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության եւ մի շարք այլ գործոնների փոփոխությունները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր նախաձեռնությամբ սկսել է […]

Ծառուկյանը նորից կասի

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած ձևակերպումը ԲՀԿ-ի քաղաքական կարգավիճակի մասին, տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ ուղղորդված, խեղաթյուրված հետևությունների առիթ է հանդիսացել: Ակնհայտ է նաև Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը: Բոլոր տեսակի տարըմբռումներին և տարօրինակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը չի […]

Քոքոբելյանը հանդիպել է

Այսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը: Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին-քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերներին:

Տարոն Մարգարյանը գաղտնիք չի բացահայտում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առիթով: “Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատեւման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է: Եվ իրոք, հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության […]

Պետդեպը քննարկում է նոր համանախագահ նշանակելու հարցը. Ռ. Մորնինգսթար

ԱՄՆ պետդեպարտամենտում քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու հարցը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, տեղեկացնում է”APA”-ն: Դեսպանը համանախագահի նշանակման ճշգրիտ ամսաթիվ չի նշել: “Ես չեմ կարող կոնկերտ ամսաթիվ ասել, սակայն կարող եմ ասել, որ ներկա պահին այդ հարցը քննարկվում է Վաշինգտոնում: Ինչպես ձեզ հայտնի է, Ռոբերտ Բրադտկեի իրավասությունների ժամկետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի