21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Կհամարձակվի՞ արդյոք Սիրիան “վրեժխնդիր լինել” Իսրայելից

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն Իսրայելին սպառնացել է պատերազմով: Դամասկոսի ռազմական օբյեկտներին հասցված ավիահարվածից 4 օր է անցել, եւ Սիրիայի նախագահը որոշել է խախտել լռությունը` հասկացնելով, որ իր երկիրը կարող է Իսրայելին շատ ցավոտ պատասխան հարված հասցնել: Միաժամանակ Ասադը չի մանրամասնել, թե ինչ հանգամանքներում կհասցվի հարվածը, հաղորդում է “9-րդ ալիքը”: Նույն կարծիքին է նաեւ Սիրիայի ԱԳՆ […]

ԲՀԿ-ին 1, ՀՀԿ-ին` 5. վերահաշվարկ

Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր իրականացված ընդհանուր առմամբ 32 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որեւէ փոփոխություն չի գրանցվել: Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` “Առաքելություն” կուսակցությանը եւ “Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը […]

ԼՂՀ կողմից այլ ազգության վարձկաններ երբեք չեն կռվել. ԼՂՀ ԱԳՆ

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը պատասխանել է “News.am”-ի հարցին. “News.am” գործակալությունը դիմել է ԼՂՀ ԱԳՆ հետեւյալ հարցին պատասխանելու խնդրանքով. “Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը “livejournal”-ի իր բլոգում, պատասխանելով “eMedia.am”-ի կողմից տրված հարցին, հայտարարել է այն մասին, որ չեչեն վարձկանները Լեռնային Ղարաբաղում կռվել են երկու կողմերի զինված ուժերի կազմում: Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Ինչքանո՞վ է այն համապատասխանում […]

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ը համաձայնության են եկել Սիրիայի խնդրի շուրջ

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ը միջազգային կոնֆերանս կհրավիրեն Սիրիայի հարցով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով` դա տեղի կունենա մայիսի վերջին, գրում է “trud.ru”-ն: Նախարարի խոսքով` կողմերը “մտադիր են խրախուսել եւ սիրիական կառավարությանը, եւ ընդդիմությանը, որպեսզի նրանք քաղաքական որոշման հանգեն”: Լավրովը նշել է նաեւ, որ սիրիական կառավարության ներկայացուցիչներն արդեն հատուկ հանձնախումբ են ստեղծել` ճգնաժամի կարգավորման նպատակով բանակցություններ […]

Սերժ Սարգսյանը ժամանեց. ռեկորդակիր նախարարը մտահոգ է /վիդեո, լրացված/

Քիչ անց կմեկնարկի նորակազմ կառավարության առաջին նիստը: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ շուտով կժամանի նախագահ Սերժ Սարգսյանը: Արդեն կառավարության շենքում են նախարարները, այդ թվում` նորանաշանակները: Լրագրողների հարցին` որն է լինելու նորանշանակ կաբինետի նախարարների առաջին քայլը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանաեց` կտեսնեք: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանաշանկ նախարար Յուրի Վարդանյանը նշեց, որ ինքը […]

Սաակաշվիլին հանդիպել է Ալիեւին

Բաքու կատարած այցի շրջանակերում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է “Regnum” գործակալությունը:  Հանդիպմանը 2 ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ առաջիկայում համագործակցության ծրագրերը` շեշտը դնելով համատեղ իրականացվող ծրագրերի վրա: Սաակաշվիլին եւ Ալիեւը ուշադրություն են դարձրել նաեւ Հարավային Կովկասի երկրների ֆորումին` միջազգային համագործակցության ամրացման համար: Սաակաշվիլին մասնակցում է Հարավային […]

Սիրիան մեկուսացվել է արտաքին աշխարհից. հաղորդակցման միջոցները չեն գործում

Սիրիայի մի շարք նահանգներ չորեքշաբթի գիշերը անջատվել են ինտերնետից եւ միջազգային կապից, գրում է “pravda.ru”-ն: Այս փաստը հաստատել է նաեւ “Renesy” ընկերությունը, որն զբաղվում է գլոբալ ցանցային տրաֆիկով: Պորտալի տվյալներով` ներկա պահին այն բոլոր կայքերը, որոնք գրանցված են  “.sy” դոմենային զոնայում, անհասանելի են:  Բացի այդ երկրի շատ քաղաքներում նաեւ անջատված է բջջային կապը: Նշենք, որ […]

Մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանն  ու անցկացմանը և իր խոսքում, մասնավորապես, նշել է. <<Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Կարողացանք անցկացնել լավ կազմակերպված ընտրություններ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Երևանի բնակչությանը՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու և ընտրություններին […]

Չեռնոգորիան կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը. Իգոր Լուկշիչ

Մայիսի 7-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր Իգոր Լուկշիչը Չեռնոգորիայի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան եւ այցելությունը լավ սկիզբ եւ հիմք կարող է հանդիսանալ […]

Վրաստանը դեռեւս պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամագրվել. ՆԱՏՕ

“Վրաստանն առայժմ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամագրվել, սակայն կանդամագրվի հենց որ կատարի դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները”,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, գրում է “Подробности”-ն: “Որոշումը, որը մենք ընդունել ենք 2008-ին Բուխարեստում կայացած գագաթաժողովին, կմնա ուժի մեջ: Մենք Վրաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնախումբ ստեղծեցինք, որի շրջանակներում աշխատում ենք այն ուղղությամբ, որ Վրաստանը շարունակի այն բարեփոխումների գործընթացը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի