11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ը համաձայնության են եկել Սիրիայի խնդրի շուրջ

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ը միջազգային կոնֆերանս կհրավիրեն Սիրիայի հարցով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով` դա տեղի կունենա մայիսի վերջին, գրում է “trud.ru”-ն: Նախարարի խոսքով` կողմերը “մտադիր են խրախուսել եւ սիրիական կառավարությանը, եւ ընդդիմությանը, որպեսզի նրանք քաղաքական որոշման հանգեն”:

Լավրովը նշել է նաեւ, որ սիրիական կառավարության ներկայացուցիչներն արդեն հատուկ հանձնախումբ են ստեղծել` ճգնաժամի կարգավորման նպատակով բանակցություններ վարելու համար: Նրա խոսքով` ընդդիմությունը որեւէ կերպ չի արձագանքել երկխոսություն սկսելու առաջարկին: 

Այս հայտարարությունները Լավրովն արել է իր ամերիկացի գործընկեր Ջոն Քերրիի հետ հանդիպմանը: Վերջինս Մոսկվա է ժամանել նախօրեին: Սպասվում է, որ կայանալիք կոնֆերանսը պետք է դառնա 2012-ի հունիսի 30-ին Ժնեւում կայացած հանդիպման շարունակությունը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ