12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կհամարձակվի՞ արդյոք Սիրիան “վրեժխնդիր լինել” Իսրայելից

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն Իսրայելին սպառնացել է պատերազմով: Դամասկոսի ռազմական օբյեկտներին հասցված ավիահարվածից 4 օր է անցել, եւ Սիրիայի նախագահը որոշել է խախտել լռությունը` հասկացնելով, որ իր երկիրը կարող է Իսրայելին շատ ցավոտ պատասխան հարված հասցնել: Միաժամանակ Ասադը չի մանրամասնել, թե ինչ հանգամանքներում կհասցվի հարվածը, հաղորդում է “9-րդ ալիքը”:

Նույն կարծիքին է նաեւ Սիրիայի ԱԳՆ նախարար Վալիդ Մուալեմը, ով իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է, որ Սիրիան արդեն սովոր է սպառնալիքների: “Սիրիան այդ սպառնալիքի հետ պայքարում է վերջին 2 տարին: Սա քաղաքացիական, բայց միեւնույն ժամանակ տարածաշրջանային եւ համաշխարհային պատերազմ  է սիրիացիների դեմ: Մենք արդեն սովոր ենք այդ իրավիճակին եւ չենք անհանգստանում, մենք պատրաստվում ենք պաշտպանել մեզ ցանկացած տեսակի ագրեսիայից”,-շեշտել է Մուալեմը: 

Ի դեպ, Սիրիայի տարածքում կրկին գործում է ինտերնետը: Այդ մասին տեղեկացրել են “Renesys” եւ “Akamai” ընկերությունները, որոնք զբաղվում են կապի մոնիտորինգով: Այն մասին, որ երկրի տարածում չի գործում ինտերնետը, նախօրեին հայտնել էր “Google” ընկերությունը: Ընդհանուր առմամբ ցանցը չի գործել 19 ժամ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ