21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ժամանեց. ռեկորդակիր նախարարը մտահոգ է /վիդեո, լրացված/

Քիչ անց կմեկնարկի նորակազմ կառավարության առաջին նիստը: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ շուտով կժամանի նախագահ Սերժ Սարգսյանը: Արդեն կառավարության շենքում են նախարարները, այդ թվում` նորանաշանակները:

Լրագրողների հարցին` որն է լինելու նորանշանակ կաբինետի նախարարների առաջին քայլը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը պատասխանաեց` կտեսնեք:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանաշանկ նախարար Յուրի Վարդանյանը նշեց, որ ինքը չէր սպասում այս նշանակմանը: Դիտարկմանը, թե ինքը ծանրամարտում բազմակի ռեկորդակիր է, ինչպես է անելու, որպեսզի նոր ռեկորդներ գրանցվեն մեր մարզիկնեևրի կողմից, Վարդանյանը պատասխանեց. “Դա մեր թույլ կողմն է”:

Ի դեպ, վաղ առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն ներկայացրել է նորանշանակ 3 նախարարներին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանին:  

Հիշեցնենք, երեկ` մայիսի 7-ին ՀՀԿ գործադիր մարմնում կառավարության կազմը քննարկելուց հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդին ներկայացրեց կառավարության նոր կազմը:

Քիչ առաջ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու կառավարության նիտին: Ամեն հինգշաբթի օրը կայանալիք կառավարության նիստը կկայանա այսօր` մայիսի 8-ին, քանի որ վաղը ոչ աշխատաքային օր է: 

Հանրապետության նախագահին կառավարության շենքի մուտքի մոտ դիմավորեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության շենքի մոտ այսօր մաքուր է` բողոքավորներ չկան, լրագրողներին թույլատրվում է միայն շենքի ներսում աշխատել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ