25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ-ն կիսում է համանախագահ երկրների բոլոր հայտարարությունները. ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչ

Մայիսի 15-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Անդրադառնալով Մշտական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, որի մի հատվածը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին, ՀՀ Մշտական ներկայացուցիչը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից, ընդունի ԵԱՀԿ Մինսկի […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Ստրասբուրգ

Մայիսի 15-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ստրասբուրգ, որտեղ կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կստանձնի ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը:

ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում

Մայիսի 14-ին Էդվարդ Նալբանդյանն այցելեց Ֆրանսիայի Սենատ, որտեղ հանդիպում ունեցավ Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Կարերի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, կարեւորվեց այդ գործընթացում Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների դերակատարությունը:  Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման […]

ՀԱԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ փոխդեսպանի հետ

Մայիսի 14-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ` վերջինիս` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Երեւանի ավագանու անցած ընտրությունները, Հայաստանում ժողովրդավարության կայացման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը […]

Պաշտպանության նախարարությունն արձագանքում է

Պաշտպանության  նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր  “News.am”-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների բարձրացրած խնդիրներին, հայտնել է, որ այդ հարցերը գտնվում են Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում : Մամուլի խոսնակը հավելել է նաեւ, որ  եթե Կառավարությունը ազատամարտիկների նամակը հասցեագրի Պաշտպանության նախարարությանը, իրենք պատրաստ կլինեն օգնություն ցուցաբերել  բողոքի եւ դժգոհության ձայն բարձրացրած ազատամարտիկներին: […]

ՀՀՇ-ն չի մահացել. հայտարարություն

2013 թվականի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց  Հայոց Համազգային Շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետեւողականորեն իրականացվում էր տեւական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց  Ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության եւ ազատականության ջահակիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործունեությունը:                  Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժման […]

Երեւանի ավագանու կազմը

Այսօր կայացած հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումները, ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 21 եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 113 թեկնածուների գրանցումները: ԿԸՀ որոշմամբ` “Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի […]

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի այցը Ֆրանսիա /ֆոտո/

Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ու ընդգծեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են, եւ այս այցելությունը լավ առիթ է ամփոփելու ձեռքբերումները եւ քննարկելու տարբեր բնագավառներում դրանց առավել զարգացման […]

Մինչ նախագահները ջերմ զրուցում էին, Յուրի Վարդանյանը շփոթվեց /վիդեո/

Երկուշաբթի` մայիսի 13-ին մինչեւ հայ-բելառուսական համագործակցության պայմանգրերը ստորագրելը, ջերմ զրույցի էին բռնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանք պարբերաբար զրույցը ընդհատում էին, երբ կողմերի ներկայացուցիչները ստորագրում էին պայմանագրերը, արարողակարգի համաձայն՝ գլխով անում նախագահներին: ՀՀ սպորտի եւ երիտասարդության նորանշանակ նախարար, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը, թերեւս դեռ ծանոթ չէ արարողակարգին: Պայմանագիրը ստորագրելուց հետո, […]

Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն նախագահական նստավայրում /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել  է Henaran.am-ը, պաշտոնական այցով Հայաստանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո առանձնազրույց ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այնուհետեւ ստորագրվեցին մի քանի միջպետական համագործակցության պայմանագրեր, որից հետո նախագահները հանդես եկան ուղերձներով: Մասնավորապես Սերժ Սարգսյանն ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի