13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտպանության նախարարությունն արձագանքում է

Պաշտպանության  նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր  “News.am”-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկների բարձրացրած խնդիրներին, հայտնել է, որ այդ հարցերը գտնվում են Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում :

Մամուլի խոսնակը հավելել է նաեւ, որ  եթե Կառավարությունը ազատամարտիկների նամակը հասցեագրի Պաշտպանության նախարարությանը, իրենք պատրաստ կլինեն օգնություն ցուցաբերել  բողոքի եւ դժգոհության ձայն բարձրացրած ազատամարտիկներին:

“Կառավարությունը դեռ մեզ ոչ մի բան չի փոխանցել, եթե փոխանցի նրանց դիմումը, ապա սահմանված ժամանակում կլինի պատասխան”,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը “News.am”-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել էր, որ  ազատամարտիկների բարձրացրած հարցերն ուղղակիորեն կապված չեն պաշտպանության նախարարության հետ եւ հարցերով պիտի զբաղվեն ‘իշխանությունները’ կամ հենց ՊՆ մամլո խոսնակի խոսքերով` իրենցից ավելի բարձր գտնվող օղակները:

Ստեղծված խնդրի վերաբերյալ իր կարծիքը հայտնել է նաեւ ՀՀ ՊՆ  պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը: Հարցին, թե արդյոք ՊՆ-ն պատասխանատվություն է կրում ազատամարտիկների այսօրվա ստեղծված վիճակի համար, Վարուժան Ավետիսյանը պատասխանել է.

‘Միանշանակ, Պաշտպանության նախարարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում այս ամենի համար: Ավելին,ՊՆ-ն է նախաձեռնել եւ մշակել բոլոր այն օրենսդրական ակտերը, օրենքների նախագծերը եւ այլ իրավական ակտերի նախագծեր, որոնց միջոցով ձեւավորվել է զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց, այդ թվում նաեւ ազատամարտիկների սոցիալական ապահովության այսօրվա համակարգը: Այնպես որ, հայտարարել, թե ՊՆ-ն այս խնդրիների հետ ոչ մի ուղղակի կապ չունի թյուրիմացության մեջ գցելու փորձ է: Բացի այդ պետք է նկատի ունենալ, որ ՊՆ- ն կառավարության անդամ է եւ ոչ միայն ներկայացրել ու պաշտպանել է այդ նախագծերը կառավարությունում, այլեւ քվեարկել է նման որոշումներ ընդունելու օգտին, որոնք ի վերջո հանգեցրել են ազատամարտիկների եւ զինծառայողների նման ամոթալի վիճակին:’

Տաթեւ Վարդապետյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ