25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն նախագահական նստավայրում /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել  է Henaran.am-ը, պաշտոնական այցով Հայաստանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո առանձնազրույց ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Այնուհետեւ ստորագրվեցին մի քանի միջպետական համագործակցության պայմանագրեր, որից հետո նախագահները հանդես եկան ուղերձներով: Մասնավորապես Սերժ Սարգսյանն ասաց, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում Բելառուսի նախագահի հետ եւ աշխատանքային ռեժիմով հնարավոր է լինում քննարկել հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունները:

“Ուղիղ մեկ ամսից մենք նշելու ենք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Այսօր մենք միակարծիք ենք` մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր բարեկամական անցյալին` ուս ուսի անցել ենք Հայրենական պատերազմը, մեր բարեկամությունը հիմնված է մեր հերոսների արյան վրա”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը իր գործընկերոջը ծանոթացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին: Սերժ Սարգսյանը մեկ անգամ եւս փաստել է, որ Ղարաբաղի ժողովուրդը խաղաղություն է ուզում: “Եվ որ մեր դիրքորոշումը այս հարցում անփոփոխ է` ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով”,-ասաց  Սերժ Սարգսյանը:

Բելառուսի նախագահի խոսքով,  Հայաստանում ավարտվեց դժվարին նախընտրական փուլը, որի ավարտին նախագահի թիմը հաստատուն հաղթանակ տարավ, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը վստահում է Սերժ Սարգսյանին.“Մենք պատրաստ ենք աջակցել ձեր ծրագրերի իրագործմանը”,- հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ըստ Ա. Լուկաշենկոյի, անհրաժեշտ է գտնել տնտեսական հարաբերությունների նոր ուղիներ, որոնք կավելացնեն առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ Բելառուսի միջեւ՝ մասնավորապես, սննդարդյունաբերության,  մեքենաշինության եւ այլ ոլորտներում:

“Բացի այս մեզ հետաքրքիր է փորձի փոխանակումը Հայաստանի հետ ատոմային բնագավառում ` Բելառուսը առաջին անգամ կառուցում է ատոմակայան: Ձեզ մոտ նման օբյեկտների շահագործման լուրջ փորձ է կուտակվել, եւ մենք հույս ունենք, որ Հայաստանը կարող է մեկ տասնյակ լավ մասնագետներ ուղարկել Բելառուս, որ օգնեն կառուցվող ատոմակայանի շահագործման սկզբնական փուլում”,-ասաց Բելառուսի նախագահը:

Երկու նախագահների ելույթները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ