19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արտակարգ պատահար բանակում. զինվորը հոսանքահարվել է

ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 17.05.2013թ., ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է եւ գիտակցության չգալով մահացել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արմեն Ռուստամի Ղուդաբաշյանի […]

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Յան Քելին հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը: Համանախագահները եւ արտգործնախարարները քննարկեցին հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով: Նախարարները մտքեր փոխանակեցին ներկա իրավիճակի վերաբերյալ եւ […]

Գազի թանկացման հարցը` Ազգային ժողովում

Մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:  Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց: Մայիսի 20-23-ի ԱԺ չորսօրյա […]

Տեր-Պետրոսյանը վարել է եւ լսել

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:  Նիստի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի տարեկան նիստի վերաբերյալ եւ տեղեկացրել, որ Հայոց Համազգային շարժումը դաշինքում վերագրանցվել է, որպես Հայ Ազգային Կոնգրես:  Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների […]

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

Մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Կոնստանտին Օբոլենսկիին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:  Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ-ում հավատարմագրված Շվեյցարիայի Համադաշնության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սիմոն Օիգստերը: Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության […]

Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ

Մայիսի 16-ին, ի նշանավորումն Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության, Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը, Անդորրայի ԱԳ նախարար, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախորդ նախագահ Ժիլբերտ Սաբոյա Սունյեն եւ Ստրասբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչներ: Առաջիկա վեց ամիսներին Ստրասբուրգի քաղաքապետարանի առջեւ ծածանվելու են […]

686 թեկնածու Իրանի նախագահի աթոռի համար. կանանց արգելում են

Իրանի սահմանադրական մարմնի որոշման համաձայն` կանայք չեն կարող առաջադրել իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններում, որոնք տեղի կունենան հունիսի 14-ին, հաղորդում է “BBC”-ն: Իրանի սահմանադրության Պահապանների խորհրդի անդամ Մոհամադ Յազդին հայտնել է, որ ըստ օրենքի կանայք չեն կարող հավակնել նախագահի պաշտոնին: Նշենք, որ 30 կին գրանցվել է որպես նախագահի թեկնածու, սակայն թեկնածուների վերջնական ցուցակը հաստատում է սահմանադրության Պահապանների […]

Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

Մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որին մասնակցում էին ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները: Նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը եւ հանդես եկավ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով։ ԵԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում շնորհավորելով Հայաստանին կազմակերպության նախագահությունը […]

Պետք է երաշխավորենք, որ անհատների իրավունքները պաշտպանվեն ԵԽ պատասխանատվության ամբողջ տարածքում. ԱԳ նախարար

Այսօր, ելույթ ունենալով Եվրախորհրդի արտգործնախարարների հանդիպմանը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը խթանելու եւ պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում  մենք պետք է երաշխավորենք, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը ՝ […]

ԱԳ նախարարը կայցելի Լեհաստան

Մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը կայցելի Կրակով, որտեղ նախատեսված է նրա մասնակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Կրակովում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի