13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տեր-Պետրոսյանը վարել է եւ լսել

Մայիսի 17-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 Նիստի ընթացքում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատների դաշինքի տարեկան նիստի վերաբերյալ եւ տեղեկացրել, որ Հայոց Համազգային շարժումը դաշինքում վերագրանցվել է, որպես Հայ Ազգային Կոնգրես:

 Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների դատական բողոքարկման գործի ընթացքը:

 Վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցին առնչվող վերջին զարգացումները:

 Գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի ներկայացմամբ եւ վարչության որոշմամբ հաստատվել է կուսակցության կանոնադրությամբ պարտադիր համարվող հարցերի՝ 2013թ-ի ընթացքում քննարկման ժամանակացույցը:

 Նիստում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ