12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

686 թեկնածու Իրանի նախագահի աթոռի համար. կանանց արգելում են

Իրանի սահմանադրական մարմնի որոշման համաձայն` կանայք չեն կարող առաջադրել իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններում, որոնք տեղի կունենան հունիսի 14-ին, հաղորդում է “BBC”-ն:

Իրանի սահմանադրության Պահապանների խորհրդի անդամ Մոհամադ Յազդին հայտնել է, որ ըստ օրենքի կանայք չեն կարող հավակնել նախագահի պաշտոնին: Նշենք, որ 30 կին գրանցվել է որպես նախագահի թեկնածու, սակայն թեկնածուների վերջնական ցուցակը հաստատում է սահմանադրության Պահապանների խորհուրդը:

Մասնագետների կարծիքով` Իրանի սահմանադրության մեջ ճշգրիտ չի նշվում` կարող են կանայք առաջադրել իրենց թեկնածությունը, թե` ոչ: 

Իրանի նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել 686 մարդ: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող առաջադրել իր թենածությունը, քանի որ նրա լիազորություններրի ժամկետն ավարտվում է հունիսին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ