25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:   Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:    Համանախագահները նախարար Նալբանդյանին ներկայացրեցին Բաքվում ունեցած […]

Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն Բեյրութում

Մայիսի 23-ին Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղի ունեցավ  Սումգայիթի եղեռնագործության 25-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողություն:  Միջոցառումն իրականացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի, “Փյունիկ” համահայկական հիմնադրամի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության  նախաձեռնությամբ: Հոգեհանգստյան արարողությունից եւ Խաչքարի հանդիսավոր բացումից հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի անունից ելույթ ունեցավ Ռաֆայել Ումուդյանը: Դատապարտելով Սումգայիթի եղեռնագործությունը՝ […]

“Երեւան, իմ սեր” . Արքայազն Չարլզը կայցելի Հայաստան

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես “Երեւան, իմ սեր” բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով մայիսի 28-ից մինչեւ 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի` Հայաստանի կարեւորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին եւ ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երեւանի […]

Էրդողան. “Թուրքիան կարող է չափազանց օգտակար լինել ԵՄ-ի համար”

“Թուրքիան կարող է իր 76 մլն բնակչությամբ եւ ներկայիս տնտեսական վիճակով չափազանց օգտակար լինել Եվրամիության համար”,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է”Անադոլու” գործակալությունը: Էրդողանը եւս մեկ անգամ կոչ է արել ԵՄ-ին իր կազմում ընդունել Թուրքիային: “Մենք կոչ ենք անում ԵՄ-ին չձգձգել այդ […]

Նոր սկանդալ Բերլուսկոնիի շուրջ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դատական գործընթացների շուրջ նոր սկանդալ է ծագել: Դատախազ Իլդա Բոկասինին, ով վարում է Բերլուսկոնիի գործը, սկսել է սպառնալիքներով նամակներ ստանալ: Այս անգամ, ծրարում բացի երկտողից, նաեւ 2 փամփուշտ է եղել, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”: Ամեն ինչ սկսվել է 2 շաբաթ առաջ, երբ դատախազը պահանջեց նախկին վարչապետին դատապարտել 6 տարվա […]

Գրիգորի Այվազյանը կարող է մասնակցել Ադրբեջանի նախագահական ընտրություններին

Գրիգորի Այվազյանը կարող է գրանցվել Ադրբեջանի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար այն դեպքում, եթե համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն օրենսդրության համաձայն: Այս մասին “1news.az”-ին է հայտնել Ադրբեջանի ԿԸՀ-ի մամլո քարտուղար Ազեր Սարիեւը` անդրադառնալով “Ադրբեջանի հայերի միության” նախագահ Գրիգորի Այվազյանի` Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունը: Այվազյանն իր հերթին հայկական ԶԼՄ-ներին հայտնել է, որ “իրենք համախոհների մեծ բանակ […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը` վերջին զանգի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին եւ, ինչ ուղղությամբ էլ որ  ընթանա ձեր ուղին, շատ կարեւոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ […]

Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է. ԱԳ նախարար

Մայիսի 23-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած Եվրոպայի օրվան նվիրված համերգ, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,  նախարարներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ։ Համերգին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես ասաց. “Աշխարհում բացառիկ են այն տոները, որոնք միավորում են մի քանի […]

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի´ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ` դպրոցում ուսումնառության ավարտի եւ Վերջին դասի կապակցությամբ: Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին` թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թեւակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ  ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու եւ խոհեմ: Աշխատեք […]

Սիրիական ընդդիմությունն Ասադին 20 օր ժամանակ է տվել

Մինչեւ վերջերս սիրական ազգային կոալիցիան ղեկավարող Մոազ Խաթիբը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին եւ նրա ընտանիքին պետք է հնարավորություն տրվի առանց խոչընդոտների լքել երկիրը: Նրա խոսքով` նախագահը պետք է իշխանությունը փոխանցի վարչապետին եւ փոխնախագահին: Այս առաջարկության շուրջ մտածելու համար Խաթիբն Ասադին 20 օր է տվել, հաղորդում է “BBC”-ն: Մայիսի 8-ին Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված