25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին

Մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին եւ ֆրանսիացի սենատորներ Անրի դը Ռենկուրին եւ Բեռնար Սոժեին: Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հյուրերին ծանոթացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրներին: ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո […]

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

Մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման եւ այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը։ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան եւ հավանության արժանացրեցին արդի միջազգային հարցերի […]

Հռոմի պապը կոչ է արել մաֆիային աղոթել

Իր ավանդական կիրակնօրյա ուղերձի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է իտալական մաֆիային եւ կոչ արել հանցագործներին աղոթել, գրում է “The Daily Telegraph”-ը:  “Ես մտածում եմ այն բոլոր տղամարդկանց, կանանց եւ նույնիսկ երեխաների մասին, որոնց օգտագործում է մաֆիան: Նրանք ստիպված են կատարել մի աշխատանք, որն իրենց ստրուկների է վերածում, օրինակ` մարմնավաճառությամբ են զբաղվում: Մենք աղոթում ենք, որ մաֆիայի […]

Համանախագահներն ամփոփել են այցը տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովը եւ Իեն Քելլին, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկը մայիսի 23-24-ն ավարտել են այցը տարածաշրջան, որի ընթացքում շարունակել են աջակցել կողմերին` խաղաղ որոշում գտնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:  Մայիսի 23-ին Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, իսկ մայիսի 24-ին` Երեւանում ՀՀ նախագահ Սերժ […]

Մահացել է Հրաչյա Հարությունյանի հայրը

Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահության, քարտուղարության եւ անձամբ իմ անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ՀՀ վաստակավոր արտիստներ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ` նրանց անչափ սիրելի ԿԱՄՍԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ մահվան առթիվ: Մեր արվեստակից բարեկամ Հրաչյա Հարությունյանի հայրը համեստ ու նվիրված հաշվային աշխատող էր, երկար տարիներ եղել էր ,,Ավանգարդ,, թերթի գլխավոր հաշվապահը, իր համեստությամբ եւ ազնվությամբ դարձել բոլորի սիրելին: […]

ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Նախարար Նալբադյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի փոխհարաբերությունները, ընդգծելով, որ դեսպան Օբոլենսկին իր ուրույն ներդրումն ունի վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։ Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության եւ իր աշխատանքի գնահատականի համար՝ դեսպան Օբոլենսկին […]

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ՌԴ-ի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Նախագահը շնորհավորել է ՌԴ նորանշանակ դեսպանին, հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում և հույս հայտնել, որ իր գործունեության ժամանակահատվածում դեսպան Վոլինկինն առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների առավել ամրապնդման ու փոխգործակցության ընդլայնման գործում: […]

Սաակաշվիլին աստված չէ, ոչ էլ ստրկատեր. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախօրեին հայտարարել է, որ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի  ձերբակալությունից հետո հավանականություն կա, որ դատախազությունը հարցեր կունենա նաեւ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:  “Նախագահն աստված չէ, ոչ էլ ստրկատեր: Նա ժողովրդավար երկրի ղեկավար է եւ պետք է օրենքի առջեւ պատասխան տա նույն կերպ, ինչպես որ մյուս բոլոր քաղաքացիները: Եթե ձերբակալված է վարչապետը, ապա շատ […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված