15 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախարար Նալբադյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի փոխհարաբերությունները, ընդգծելով, որ դեսպան Օբոլենսկին իր ուրույն ներդրումն ունի վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության եւ իր աշխատանքի գնահատականի համար՝ դեսպան Օբոլենսկին նշեց, որ միշտ ջերմությամբ է հիշելու Հայաստանում անցկացրած տարիները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին մտքեր փոխանակեցին հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։

Հաջողություն մաղթելով Կոնստանտին Օբոլենսկուն իր հետագա դիվանագիտական աշխատանքում՝ նախարար Նալբանդյանը՝ ի գնահատումն հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման գործում ունեցած ներդրման, դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ