09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սաակաշվիլին աստված չէ, ոչ էլ ստրկատեր. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախօրեին հայտարարել է, որ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի  ձերբակալությունից հետո հավանականություն կա, որ դատախազությունը հարցեր կունենա նաեւ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: 

“Նախագահն աստված չէ, ոչ էլ ստրկատեր: Նա ժողովրդավար երկրի ղեկավար է եւ պետք է օրենքի առջեւ պատասխան տա նույն կերպ, ինչպես որ մյուս բոլոր քաղաքացիները: Եթե ձերբակալված է վարչապետը, ապա շատ մեծ հավանականություն կա, որ նախագահին եւս հարցաքննելու կարիք կզգացվի”,-Իվանիշվիլիի խոսքերն է մեջբերում “Новости-Грузия”-ն:

Նրա խոսքով` Սաակաշվիլիի հարցաքննությունը զարմանք չի առաջացնի եվրոպական երկրներում: “Դա նորմալ է, եվրոպական հասարակությունը նորմալ կընդունի դա”,-նշել է վարչապետը:

Նշենք, որ Վրաստանի նախկին վարչապետ եւ “Ազգային միավորված շարժում” կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին եւ Կախեթի շրջանի ղեկավար Զուրաբ Չիաբերաշվիլին ձերբակալվել են պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ