14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մայիսի 17-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Յան Քելին հանդիպեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցում էր հանդիպմանը:

Համանախագահները եւ արտգործնախարարները քննարկեցին հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով:

Նախարարները մտքեր փոխանակեցին ներկա իրավիճակի վերաբերյալ եւ վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝  նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը:

Համանախագահները վերահաստատեցին անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից եւ հռետորաբանությունից, որոնք կարող ենք ավելացնել լարվածությունը եւ վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաեւ քննարկեցին հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ:

Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ։  նախարարների հետ

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ