07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՄԱԿ-ը վիճարկելի բանաձեւ է ընդունել Սիրիայի վերաբերյալ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սիրիայի վերաբերյալ բանաձեւին, որը դատապարտում է երկրի իշխանություններին եւ ընդդիմադիրների Ազգային կոալիցիան ճանաչում է որպես մերձավորարեւելյան երկրի օրինական ներկայացուցիչ, հաղորդում է “Reuters”-ը:

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 107 երկիր, դեմ` 12-ը, 59-ը ձեռնպահ են մնացել: Քվեարկությունից առաջ ՌԴ-ը կոչ է արել Գլխավոր ասամբլեայի անդամ-երկրներին հրաժարավել ճանաչել բանաձեւը, որը Սիրիայում կատարվող դեպքերը “միակողմանի” է դիտարկում: 

Բանաձեւի տեքստում Գլխավոր ասամբլեան քննադատում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին` հակամարտության հրահրելու եւ զենք կիրառելու համար: 

Հիշեցենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը  շարունակվում է  2011-ի մարտից: Այս ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 80 հազարը, որոնց կեսը խաղաղ բնակիչներ են:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ