07 Հունիսի, Saturday, 2025
KFC

23 զոհ, 100 վիրավոր. Իրաքում ավելի քան 10 պայթյուն է տեղի ունեցել /վիդեո/

Իրաքի ոստիկանության տվյալներով` Բաղդադի` շիաներով բնակեցված թաղամասում տեղի ունեցած 11 պայթյունների արդյունքում 23 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավոր են, հաղորդում է “BBC”-ն:

Վերջին ամիսների ընթացքում շիաների եւ սունիների միջեւ լարվածությունն աճում է: Այն բանից հետո, երբ կառավարական զորքերը Էլ-Հուվեյջ քաղաքում ցրեցին ցուցարար սունիների ճամբարը, առանց այն էլ լարված վիճակն Իրաքում ավելի սրվեց: Ողջ երկրում ահաբեկչությունների եւ հարձակումների ալիք բարձրացավ, տասնյակ մարդիկ մահացան:

Ապրիլն ամենաարյունալի ամիսն էր Իրաքում: Մեկ ամսվա ընթացքում զոհվեց 712 մարդ, որոնցից 595-ը խաղաղ բնակիչներ էին: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ