20 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՅԴ-ն դատապարտում է

ՀՅԴ-ն տարածել է հայտարարություն, որով դատապարտում է Պոռոշյանի ազատամարտիկների հուշարձանի պղծման դեպքը: 

“Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում, պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին:

Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսեւորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

Մեզ համար ակնհայտ է. նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ:

Ամեն ժամ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է, որ խարխլում է պետականության հիմքերը:

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է վանդալիզմի,  ստորության այս ցուցադրական գործողությունը:

Իրավապահ մարմիններից պահանջում ենք արագ բացահայտել ե’ւ այս վանդալիզմի, ե’ւ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին:

 Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի անվերահսկելիություն թույլ չտալու համար:

 

 

                                                                                                ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ