25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Իսպանիա

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Մարգալյոյի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 17-ին կայցելի Մադրիդ։ Նույն օրը տեղի կունենան Հայաստանի եւ Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Այցելության շրջանակներում նախատեսված են նաեւ նախարար Նալբանդյանի հանդիպումներն Իսպանիայի խորհրդարանում եւ ելույթը Մադրիդի ակումբ քաղաքագիտական կենտրոնում։

Էրդողանի կողմնակիցները ցույցի են դուրս եկել /վիդեո/

Նախօերին Ստամբուլի Կազլիչեշմե հրապարակում ցույցի են դուրս եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանի շուրջ 300 կողմնակիցներ: Այդ թաղամասի անվտանգությունն ապահովելիս են եղել հազար ոստիկաններ, հաղորդում է “Вести”-ն: Միաժամանակ ընդդիմադիրները կրկին փորձել են ներխուժել Թաքսիմ հրապարակ, սակայն նրանց թույլ չեն տվել, ինչի պատճառով էլ վերջիններս քարեր են նետել ոստիկանների վրա: Իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին կրկին […]

Տիգրան Սարգսյանը մասնակցեց շախմատի կանանց առաջնության “Գրան Պրի”-ի մեկնարկին

ՀՀ վարչապետ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց “Գրան Պրի” շարքի վեց մրցաշարերից մեկը, որը կանցկացվի մինչ հունիսի 29-ը: ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության անունից ողջունելով մրցաշարի բոլոր մասնակիցներին եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին՝ վարչապետը նշել է. “Այսօր շախմատը մեր […]

Շնորհավորել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: “Հայաստանը մեծապես արժեւորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների եւ տարբեր բնագավառներում սերտ համագործակցության կայուն եւ հետեւողական ամրապնդումն ու խորացումը, ինչը բխում է մեր երկրների եւ ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու […]

Տիմոշենկոյի թեկնածությունն առաջադրել են նախագահական ընտրություններում

Ուկրաինայի միավորված ընդդիմությունն առաջադրել է Յուլիա Տիմոշենկոյի թեկնածությունը 2015-ի նախագահական ընտրություններին: Այդ մասին Ռադայում հայտարարել է “Բատկիվշչինա” խմբակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկը` կուսակցության համագումարից հետո, գրում է “mail.ru”-ն: Յացենյուկի խոսքով` “դեմոկրատները 20 տարվա մեջ առաջին անգամ ոչ թե խոսքով, այլ գործով միավորվել են մեկ քաղաքական ուժի կազմում”: Նա հավելել է նաեւ, որ ըստ իրենց որոշման` իրենք միավորվում են […]

Հայտնի են Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` առաջատարը բարեփոխիչ, “վեցնյակի” հետ միջուկային ծրագրերի շուրջ նախկին բանակցող Հասան Ռոուհանին է, հաղորդում է “Ֆարս” տեղեկատվական գործակալությունը: Առայժմ հաշվված է ընդամենը 826.6 հազար ձայն, որոնցից 402 հազարը Ռոուհանիի օգտին են: 2-րդ տեղում Թեհրանի պահպանողական քաղաքապետ Մոհամադբակեր Կալիբաֆն է, որը հավաքել է հաշվված ձայներից 126.9 հազար ձայն: Հասան Ռոուհանին ներկայումս […]

ՀՀ ԿԳ նախարարն ընդունել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ կրթության  եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրվող Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարեւորել է կրթություն-աշխատաշուկա կապի, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման խնդիրը: Երկրորդ […]

Հունիսի 17-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, 2013 թվականի հունիսի 17-ին ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: 1. “Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունե232-29.03.2013-ՖՎ(քննարկման շարունակություն):2. “Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասինե, “Զին¬ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպեց էստոնացի խորհրդարանականների հետ

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին:Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրեցին, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են համատեղ  ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ:  Քննարկվեցին այդ բացը լրացնելու […]

Սիրիայում 93 հազար մարդ է սպանվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 93 հազար մարդ: Այս թիվը 30 հազարով գերազանցում է նախորդ զեկույցներում նշված թիվը, որը վերաբերում էր մինչեւ 2012-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածին: Զեկույցի հեղինակների տվյալներով` նախորդ տարվա հուլիսից Սիրիայում ամսական 5 հազար մարդ է զոհվել: Փաստաթղթում նշվում է նաեւ, որ այս թիվն ամենայն հավանականությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված