13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մասնակցային ժողովրդավարությունը Երեւանում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանում մեկնարկած “Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում” թեմայով միջազգային համաժողովին: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման գործում եւ մի շարք այլ հարցեր: Համաժողովի բացմանը ներկա էին նաեւ ԵԽ […]

ԼՂՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության վերաբերյալ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է ս.թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ: Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը եւ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ […]

Իրանը հերքում է, որ ռազմական ուժ է ուղարկել Սիրիա

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Արակչին հերքում է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, ըստ որի Իրանի իշխանությունները Իրանի Իսլամական Հեղափոխության Թիկնազորի Կորպուսից 4 հազար զինծառայող են ուղարկել Սիրիա` օգնելու Սիրիայի կառավարական զորքերին, հաղորդում է “РИА Новости-ն: “Մենք հերքում ենք այդ տեղեկությունը, առավել եւս որ Սիրիայի կառավարական զորքերն ունեն բոլոր հնարավորությունները` պայքարելու բոլոր ահաբեկիչների եւ ահաբեկչական […]

Համանախագահող երկրների նախագահները հանդես են եկել ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությամբ

“Մեծ ութնյակի” գագաթաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա  Օլանդը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ են արել Հայաստանին եւ Ադրբեջանին գործի դնել բոլոր ջանքերը հակամարտությունը հանգուցալուծելու համար, հաղորդում է “Ամերիկայի ձայնը”: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է հետեւյալը. “Մենք` համանախագահ […]

Է. Նալբանդյան. Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական եւ վճռական է

Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր արված համատեղ հայտարարությունն արդեն հինգերորդն է։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների շարունակական ջանքերը ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ միասնական եւ վճռական է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով։ Ինչպես եւ Միացյալ Նահանգները, […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նուբարաշեն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արթուր Կիրակոսյանին եւ շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանին՝  համատեղ աշխատանքի համար:  Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը եւ ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ եւ սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը […]

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը երախտիքի խոսք է ասել շոտլանդացի պաշտոնյաներին` Հայոց Ցեղասպանության բանաձեւի ներկայացման կապակցությամբ

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի Արդարադատության նախարարության հրավերով գտնվում է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, որտեղ պաշտոնական հանդիպումներ է ունեցել Շոտլանդիայի Առաջին նախարար (կառավարության ղեկավար) “Շոտլանդիայի Ազգային Կուսակցության” առաջնորդ Ալեքս Սալմոնդի, Արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման նախարար Հումզա Յուսաֆի, Շոտլանդիայի խորհրդարանի փոխխոսնակ Ջոն Սքոթի, խորհրդարանի պատգամավոր Քեզիա Դուգդալի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում […]

Եվրոպան կհատուցի ահաբեկիչներին զենք մատակարարելու համար. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն զգուշացրել է ԵՄ երկրներին դադարեցնել սիրիական ապստամբներին զենք մատակարարելը` հայտարարելով, որ դա կվերածվի “ահաբեկչության արտահանումով” Եվրոպա: Այդ մասին Ասադը հայտնել է գերմանական “Frankfurter Allgemeinen Zeitung” թերթին: “Եվրոպան կհատուցի դրա համար…ահաբեկիչները, որոնք ռազմական փորձառություն են ստացել եւ զինված են ծայրահեղական գաղափարախոսությամբ, կրկին Եվրոպա կվերադառնան”,-հայտարարել է նա: Նախագահը եւս մեկ անգամ ապստամբներին ահաբեկիչներ […]

Հարաբերությունների նոր մակարդակ ՀՀ-ի եւ Իսպանիայի միջեւ

Հունիսի 17-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը  Իսպանիա:  Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի  արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր: Շնորհակալություն հայտնելով իր իսպանացի գործընկերոջը Մադրիդ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իսպանական հարաբերությունները փոխադարձ բարեկամության դրսեւորումներով դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման […]

Մեկնարկել է “մեծ ութնյակի” գագաթաժողովը. գլխավոր թեման Սիրիայի քաղաքացիական պատերազմն է

Նախօրեի երեկոյան հյուսիսիռլանդական Լոխ-Էռն հանգստավայրում մեկնարկել է “մեծ ութնյակի” ամենամյա գագաթաժողովը: Նշենք, որ “մեծ ութնյակի” մեջ են մտնում ԱՄՆ-ը, Ճապոնիան,Մեծ Բրիտանիան, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրամիության ներկայացուցիչները, հաղորդում է “BBC News”-ը: Բանակցությունների գլխավոր թեման այս տարի քաղաքացիական պատերազմն է Սիրիայում: Հայտնի է, որ այս հարցի շուրջ Ռուսաստանի տեսակետները բացարձակապես տարբերվում են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի