13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նուբարաշեն վարչական շրջանի նոր ղեկավարին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ  ղեկավար Արթուր Կիրակոսյանին եւ շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Հովհաննիսյանին՝  համատեղ աշխատանքի համար: 

Քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանների աշխատանքով է արտահայտվում քաղաքային տնտեսության դրական տեղաշարժը եւ ընդգծել, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ եւ սրտացավ աշխատանք: Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ վարչական շրջանի նոր ղեկավարը ծանոթ է նուբարաշենցիների խնդիրներին, աչքի է ընկել ակտիվ հասարակական գործունեությամբ,  եւ պահպանելով տարիների ընթացքում ձեւավորված թիմային աշխատանքի ավանդույթները, նոր մոտեցումներով եւ կազմակերպչական ունակություններով կնպաստի Նուբարաշեն վարչական շրջանի եւ, առհասարակ, քաղաքի հետ կապված ծրագրերի իրականացմանը:

“Քաղաքապետարանը միշտ աջակից է լինելու եւ առկա խնդիրների լուծման գործում պետք է համատեղենք մեր ուժերը. շարունակենք բոլոր նախանշված ծրագրերը համայնքային տնտեսության ոլորտներում եւ մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ ու հարմարավետ միջավայր ստեղծել մեր բնակիչների համար”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` պատասխանատու պաշտոնը ստանձնած նոր ղեկավարին մաղթելով աշխատանքային հաջողություններ:

Անդրադառնալով բնակիչների հետ հետադարձ կապի ապահովմանն ու  բնակչությանը հուզող  հարցերին` քաղաքապետը մեկ անգամ եւս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջանների աշխատակազմերն են եւ նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ