16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՆԱՏՕ-ի զորքերը լքում են Աֆղանստանը

Նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ՆԱՏՕ-ի ուժերը երկրի անվտանգության վերահսկողությունը փոխանցել են աֆղանական բանակին եւ ոստիկանությանը, տեղեկացնում է “BBC”-ն:

Պաշտոնական արարողությանը մասնակցել են հարյուրավոր աֆղան եւ արտասահմանցի քաղաքական գործիչներ: Հարկ է նշել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերն ամբողջությամբ կլքեն Իսլամական Հանրապետության տարածքը 2014-ի վերջին:

Ի դեպ, արարողությունից քիչ ժամանակ առաջ քաղաքի արեւմտյան մասում` խորհրդարանի շենքի մոտ, պայթյուն է տեղի ունեցել: Դեռեւս որեւէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ