13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԼՂ կարգավիճակի վերաբերյալ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարության մասին /վիդեո/

“Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող Կարեն Միրզոյանը, 2013 թ. հունիսի 12-ին Ֆրանսիական արբանյակային “Ֆրանս 24” հեռուստակայանի անգլալեզու հաղորդմանը տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե նա այլեւս երբեք Լեռնային Ղարաբաղի` վերստին Ադրբեջանի մաս կազմելու հեռանկար չի տեսնում, բառացիորեն պատասխանել է` “կան որոշ հեռանկարներ, կան որոշ հույսեր”: Առաջին տպավորությամբ նման հայտարարությունն անհավատալի է թվում, սակայն փաստը […]

ԱԳ նախարարն ընդունեց Իրաքի նորանշանակ դեսպանին

Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Իրաքի միջեւ գոյություն ունեցող պատմական եւ ավանդական, բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը: ԱԳ նախարարն ընդգծեց, որ […]

Սիրիահայերը կշարունակեն ուսումը

Սիրիահայ երեխաների համար կազմավորված “Կիլիկյան վարժարանում”, ինչպես Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հիմնական դպրոցներում, 2012-13 ուստարվա ավարտական քննությունները, սահմանված կարգով, անցկացվում են հունիսի 5-ից 22-ը։  Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում գործող, սիրիական ծրագրով առաջնորդվող “Կիլիկյան վարժարանի” առաջին շրջանավարտները  38–ն […]

Երկրաշարժերի դինամիկան

Ս.թ. հունիսի 13-ից մինչեւ 19-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 12 երկրաշարժ, որից 6-ը (3-ից մինչեւ 6 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, իսկ 1-ը (3-4 բալ ուժգնությամբ)` Իրանի  Ահարի երկրաշարժերի հետցնցումներն են: 3 բալանոց 3 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել` […]

Երկխոսություն ավագների եւ երիտասարդների միջեւ

Հունիսի 21-23-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ “Կոնրադ Ադենաուեր” գերմանական քաղաքական հիմնադրամը Ծաղկաձորում համատեղ կիրականացնեն “Ապագային ընդառաջ. երիտասարդությունը քաղաքականության մեջ այսօր եւ վաղը” խորագրով ծրագիրը: Կմասնակցեն երիտասարդ, ակտիվ հանրապետականներ Հայաստանի բոլոր մարզերից ու Երեւանից: Կդասախոսեն եւ իրենց փորձը երիտասարդներին կներկայացնեն հայտնի պետական եւ քաղաքական գործիչներ, փորձագետներ։ ՀՀԿ ԵԿ անդամների նախաձեռնության նպատակը քաղաքական սերնդափոխության համար հեռանկարային կադրեր […]

Ախ, Երեւանի ջուրը սառնորակ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2012թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ ցայտաղբյուրների վերագործարկման ծրագիրը: Երեւանի հավերժության այդ խորհրդանիշները բարեկարգելու եւ շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները, ինչն էլ հնարավորություն տվեց համալիր բարեկարգման ծրագրի արդյունքում պատշաճ տեսքի բերել տարիներ շարունակ անուշադրության մատնված, ինչպես նաեւ իրենց նպատակային նշանակությունը կորցրած այդ կառույցները: Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին […]

Հայաստանը կստանձնի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Օդեսա՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով, որի ընթացքում  Հայաստանը կստանձնի կազմակերպության նախագահությունը:

Տարոնը բնակարանների բանալիներ հանձնեց

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի  կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գեւորգյանին: Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել եւ կարեւորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։ “Քաղաքապետարանը պատրաստ […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպեց Արթուր Բաղդասարյանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հունիսի 18-19-ը աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Միջպետական զարգացման կորպորացիայի գլխավոր տնօրեն, Օմսկի “Ա. Ս. Պոպովի անվան ռադիոգործարան” արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը, նույն գործարանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Դաուտովը եւ գլխավոր տնօրենի տեղակալ […]

ՆԱՏՕ-ի զորքերը լքում են Աֆղանստանը

Նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ՆԱՏՕ-ի ուժերը երկրի անվտանգության վերահսկողությունը փոխանցել են աֆղանական բանակին եւ ոստիկանությանը, տեղեկացնում է “BBC”-ն: Պաշտոնական արարողությանը մասնակցել են հարյուրավոր աֆղան եւ արտասահմանցի քաղաքական գործիչներ: Հարկ է նշել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերն ամբողջությամբ կլքեն Իսլամական Հանրապետության տարածքը 2014-ի վերջին: Ի դեպ, արարողությունից քիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի